среда, 3 февраля 2021 г.

Հանդիպում Վահագն Վարդանյանի հետ


Կրթահամալիրի դասավանդողների, սովորողների մի խմբով հանդիպեցինք Հոնկոնգի «Չինական (Հան) ակադեմիա» կրթահամալիրի միջազգային տնօրեն Վահագն Վարդանյանի հետ: Մեկ ժամանոց հանդիպումն անցվա շատ հետաքրքիր: 
Վահագն Վարդանյանը սկզբում  մի փոքր խոսեց Արևելքի երկրներից, այնտեղ ապրող ազգերի առանձնահատկություններից, կրթական համակարգից, այնուհետև պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին: 


Երկերների զարգացման հիմքում կրթական համակարգն է: Բոլորիս հայտնի է Սինգապուրի ՝ ,,Ասիական հրաշքի,, , շատ կարճ ժամանակում տարբեր փոփոխությունների շնորհիվ մեծ հաջողությունների և զարգացվածության բարձր մակարդակի հասնելը: Արևելքի երկրները իրենց ազգային մտածողության  գաղափախոսության մեջ մեծագույն տեղը հատկացնում են կրթությանը, ամեն ինչ կրթության համար: Երկրի ներսում, երկրից դուրս՝ հարևան պետությունների հետ փոխահարաբերություններում, ցանկացած ոլորտ, ցանկացած ձեռքբերում անմիջական կապն ունի կրթական համակարգի հետ, արդյունքում կրթական համակարգի հաջողված և զարգացած լինելը տանում է հաջողության նաև մյուս ոլորտներում: 
Հետաքրքիր պատմություններով, ասիական մշակույթը և մենթալիտետը ներկայացնող հիշողություններով հանդիպում-զրույցը շատ թեթև անցավ,  կարծում եմ՝ շատերի մոտ այդ երկրները ուսումասիրելու, այցելելու, կամ էլ համացանցում այս ուղղությամբ ինքնակրթվելու մոտիվացիա ստեղծեց: Իսկ առաջիկայում հնարավոր զարգացումներ են, հեռանկարային համագործակցություն կրթահամալիրի և Հոնկոնգի «Չինական (Հան) ակադեմիա» կրթահամալիրի միջազգային տնօրեն Վահագն Վարդանյանի հետ: 
Մի հատված հանդիպումից. 


Լուսանկարներ














Комментариев нет:

Отправить комментарий