воскресенье, 7 февраля 2021 г.

Բառարանաընթերցման, բառարանաստեղծման ֆլեշմոբ. Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 7-9
Մասնակիցներ՝ 6-7- րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ 
  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն
Նախագծային առաջադրանքներ.
  • Բառարաններ, բառարանների տեսակներ. տեսանյութի կամ ռադիոնյութի պատրաստում
  • Բառարանի ընթերցում, ընտրած բառերի ներկայացում / բառարանն ընտրել ինքնուրուն/
  • Էլեկտրոնային բառարաններ. ինչպե՞ս օգտվել
  • Սոցիալական կայքերի լեզվի բառարան
  • Տերյանական բառերի բառարան
  • Թումանյանական բառերի բառարան
  • Սեբաստացիական կրթահամալիրյան բառերի բառարան
  • Ծիսական բառերի բառարան
  • Տարօրինակ բառերի բառարան
  • Կոմիտասյան կամ ազգային երգերի բառերի բացատրական բառարան
  • Այլ նախաձեռնություններ
Արդյունքը՝ բլոգային պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր: 

Комментариев нет:

Отправить комментарий