четверг, 18 февраля 2021 г.

Թումանյանի ծննդյան օրն Արուճում

Փետրվարի 19-ը միշտ առանձնահատուկ օր է եղել, հատկապես երբ աշխատում ես մի կրթական հաստատությունում, որի այլընտրանքային ծրագրի ակունքներում Թումանյանն է: 
Կարդում և տարածում ենք Թումանյան: Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Արուճ, որտեղ բազմաթիվ անգամներ եղել են սեբաստացիական ճամփորդ խմբերը: 
Մեզ ընդունեցին սիրով: Արուճի տարատարիք սովորողների հետ հանդիպեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում, ծանոթացանք, զրուցեցինք: 
Միասին Թումանյան ենք ընթերցում. 
Արուճցիները պատմեցին Թումանյանից, իսկ հետո երգեցինք ,,Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա,,....
Քայլեցինք եկեղցու բակում, ծանոթացանք ճարտարապետությանը, բնակիչները պատմեցին որոշ մանրամասներ տարածքի, եկեղեցու և Արուճի սովորությունների մասին: 
Քննարկեցինք նաև հետագա հնարավոր համագործակցությունը՝ փոխանցելով ,,Բլեյան ,, բաց ցանցի բլոգի հասցեն, ակումբային ծրագրերի մանրամասները: 

Комментариев нет:

Отправить комментарий