вторник, 5 апреля 2022 г.

Խոր Վիրապ- Տափի բերդ․ մեկօրյա արշավի նախագիծ


Ճամփորդության օրը՝ ապրիլի 16
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ։ 
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Երևան- Խոր Վիրապ- Ուրցաձոր-Տափի բերդ-Երևան։

Նպատակը՝ 
  • Ուսումնասիրել երթուղում նշված կառույցներ,
  • Քրիստոնեության ընդունը Հայսատնում- Խոր Վիրապ եկեղեցական համալիրի միջոցով ծանոթանալ պատմական իրադարձությանը,
  • Վանական համալիրի առանձնահատկությունների ուսումնասիրում Խոր Վիրապի օրինակով,
  • Մեր բերդերի պատմության ուսումնասիրում ․ բերդի կառուցվածքը։ 
Հայրենագիտական կանգառներ 
  • Խոր Վիրապ
  • Տափի բերդ
Նախապատրաստական աշխատանք
  • Քրիստոնեության ընդունումը Հայաստանում, 
  • Այցելվող տեղանքների հետ կապված ավանդապատումների ուսումնասիրում, 
  • Ճամփորդության երթուղու ուսումնասիրություն google map -ի օգնությամբ։ 
Քարտեզը և եղանակը' Ստելլա Մնացականյանի բլոգում։ 
Ընթացքը 
10:00` մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,
11:30` կանգառ Խոր վիրապում, վանական համալիրի ուսումնասիրություն, Խոր Վիրապը՝ քրիստոնեության ընդունման տեսանկյունից, երգում ենք ,,Առավոտ լուսո,, ։ 
13:00` քայլք դեպի Տափի բերդ 
13: 40` Բերդի կառուցվածքի, առանձնահատկությունների ուսումնասիրում, զրույց։ 
15:00`  քայլքով իջնում ենք
16:30` վերադարձ Երևան 

Նախահաշիվ
Տրանսպորտ՝ 30.000: 
Վարորդ ՝ 

Անհրաժեշտ իրեր
  • Տաք և հարմար հագուստ
  • Քայլքի համար հարմար կոշիկներ
  • գլխարկ
  • սնունդ, ջուր 
  • աղբի տոպրակ, ձեռնոց։ 
Արդյունքը՝ բլոգային պատումներ, ֆոտոշարեր․ ամփոփիչ տեսանյութ՝ հավաքված ավանդություններով։ 

Մասնակիցներ՝ 


Комментариев нет:

Отправить комментарий