воскресенье, 28 апреля 2024 г.

Հանդիպեցինք Լևոն Նեսին


Ապրիլի 18-ին հանդիպում ունեցանք ժամանակակից գրող, ,,Բալզակ,, պատանեկան հայտնի ստեղծագործության հեղինակ Լևոն Նեսի հետ։ 
Նախապատրաստական աշխատանքները սկսել էինք դեռ նոյեմբեր ամսին։ Այդ շրջանում գրողը Հայաստանում չէր, բայց սիրով համաձայնվեց հանդիպել, երբ վերադառնա։  Ընթացքն օգտագործեցինք գրողի ստեղծագործություններին ծանոթանալու, ուսումնասիրելու և քննարկելու համար։ 
Վերջապես երկար սպասված հանդիպումը կայացավ ապրիլի 18-ին՝ Փոքր դահլիճում, որտեղ հավաքվել էր հիսունից ավել ընթերցասեր սովորող։ Հանդիպման սկզբում ներկայացավ Լևոն Նեսը, այնուհետև սկսեցինք խոսել նրա ստեղծագործություններից, հարցեր տալ։ Հարցերն անընդհատ էին և տարատեսակ, նկատվում էր, որ ներկաները հետաքրքրված են և ուսումնասիրել են գրողի ստեղծագործությունները։ 
Ոգևորիչ մեկ ժամ հարցերին պատասխանելով՝ եզրափակեցինք հանդիպումը կրթահամալիրյան նվերներով։ 


Քանի որ սովորողները ոգևորված էին, պայմանավորվեցինք նորից հանդիպել և շարունակել շարքը՝ ընթերցելով այլ ժամանակակից գրողների ստեղծագործություններ։ 
Հանդիպման ավարտին Լևոն Նեսը մակագրեց սովորողների գրքերը։ 
Հանդիպումը ստացված էր և արդյունավետ, հնարավորություն տվեց սովորողներին հանդիպել և իրենց հուզող հարցերն ուղղել սիրելի գրողին։ 

Լուսանկարներ ընթացքից՝







Комментариев нет:

Отправить комментарий