20.-24.05.2024
1. Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն։ Պատումի տեսքով ներկայացրե՛ք ՝
- Ձեր ձեռքբերումները, դժվարությունները,
- Հաջողված նախագծերը, ինչո՞ւ եք համարում հաջողված,
- Ձեր գրած ամենագեղեցիկ շարադրությունը,
- Չորս ամսվա ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ստեղծագործությունը,
- Ի՞նչ սովորեցի, ի՞նչն եմ կարևորում ,
- Ձեր առաջարկները , դիտարկումները,
- Այլ։
17.05.2024
Աշխատանք դասարանում
Տրված բառերով ու արտահայտություններով փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`
ա) ավելի խոսակցական,
բ) ավելի վերամբարձ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:
16.05.2024
Աշխատանք դասարանում
ա) օդաչուի անունից,
բ) որպես լրագրող,
գ) որպես մի մարդ, որ չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
15.05.2024
Աշխատանք դասարանում
1. Տեքստը վերականգն՛ր ՝ նախադասությունները վերադասավորելով։
Բացի դրանից,
թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն
չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։ Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի
անտեսել, որովհետհ վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։
Երեխաները դա ծնողներից են ժառանգում։ Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի
է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։ Ճապոնացի հոգեբանները
պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։ Արյան խումբն ամբողջ
կյանքում չի փոխվում։ Ոստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն
ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։
2. Գտի՛ր, բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
3. Տեքստը համառոտ փոխադրի՛ր։
Մի անգամ բախտ ունեցա լսելու, թե ինչպե՛ս էին աչքերը գանգատվում:
-Իրո՛ք, շատ դժբախտ ենք,- ասացին նրանք:- Արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ շատ դժվար ենք ապրում: Մենք միշտ սովոր ենք տեսնելու, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Բայց հանկարծ հայտնվեց այդ Կոպեռնիկոսը, հայտնվեց այդ Գալիլեյը, և նրանք ապացուցեցին, որ սխալվում ենք, որովհետև Երկի՛րն է պտտվում Արևի շուրջը: Նայում ենք ջրին ու տեսնում, որ ջուրը մաքուր ու զուլալ է: Բայց հայտնվեց հոլանդացի Լևենհուկը, հայտնագործեց մանրադիտակն ու հետն էլ անամոթաբար հայտարարեց, որ ջրի կաթիլի մեջ ավելի շատ կենդանի արարած կա, քան գազանանոցում: Գիշերը նայում ենք երկնքին, ա՛յ, այնտեղ, վերև: Երկինքը սև է, կասկած լինել չի կարող, ախր լա՛վ ենք տեսնում: Բայց պարզվում է, որ այստեղ էլ ենք սխալվել: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, ու վերևում միլիոնավոր աստղեր ենք տեսնում: Այնպես որ, հիմա անվիճելի է ու ապացուցված, պիտի անցնենք թոշակի: Լա՛վ: Բայց էլ ո՞վ կնայի մանրադիտակներով ու հեռադիտակներով:
14.05.2024
Աշխատանք դասարանում
Կիսատ թողած աշխատանքների ավարտում, քննարկում։
Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:
2. Կետադրի՛ր:
Կա մի գյուղ Դրմբոն ճանապարհից հեռու:
Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով
երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում
նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ
երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մենք ես ու Ցոլակը մտանք բակ:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն
դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ
ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը
Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես
ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
Հովտի մեջ հենց առվակի մոտ երկնագույն
երերացող սյուն էր կանգնած:
Վիթխարի ծառի տակ նրա տախտականման արմատների
մեջ ինձ անծանոթ միջատների կույտ կար:
Մեր տանն ապրելու ընթացքում մանավանդ հիվանդանալուց
հետո այդ սկյուռը մարդամոտ էր ու շփվող:
Հաջորդ տարի աշնան առաջին օրերին մեր գազանանոցը
մի հյուր էլ ունեցավ աֆրիկյան ջունգլիներից:
13.05.2024
Աշխատանք դասարանում և տանը
10.05.2024
Աշխատանք դասարանում
Սովորական մի առավոտ նկարագրի՛ր
այնպես, որ զգացվի՝
ա) քո առավոտները սիրում ես,
բ) միապաղաղությունը քեզ հոգնեցրել է,
գ) ինչ-որ անակնկալ է սպասվում:
08.05.2024
Աշխատանք դասարանում
1. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի` ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:
Երբ առաջին անգամ
Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած
մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ
մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական
վերջին գտածոն եզակի է: Մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ
երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող
փետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի
հզոր կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:
2. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։
Մանեն կարդում էր բոլորովին
հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։
Այգուց դուրս եկած
միջահասակ մարդուն Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։
Մեծանում էին Հակոբի որդիները Արամն ու Արեգը։
Երկաթուղու վարչության
կառավարիչը ճաղատ գլխով ա շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։
Այդ կնոջից Սառայի
մորից հետո աներս նորից ամուսնացել է։
3. Երկխոսություն հորինի՛ր, որ կարող է լինել համերգային դահլիճում։
07.05.2024
Աշխատանք դասարանում
Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն : Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:
Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:
2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց:
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել - նայել)
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -
06.05.2024
Աշխատանք դասարանում
Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:
2. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։
Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
03.05. 2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։
Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս
եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց,
թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր
տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում
տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ
սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու
լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց
գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն
ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։
Առաջադրանքներ․
Ա) գրի՛ր ո՞րն
է այս տեքստի ասելիքը,
Բ) հերոսներին
նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),
Գ) գործողության
վայրը նկրագրի՛ր
Դ) բացատրի՛ր՝
ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
ա/ գողը,
բ/ պահակը․
«հանգիստ սպասի՛ր
մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»
Ե) Վերանգրի՛ր ։
02.05.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ ,,Ճշմարտության մոլորակը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրի՛ր
ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,
բ) երկու նախադասություն հանելով:
Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.
-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:
2. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:
Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:
30.04.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Ռոդարիի ,,Հսկայի մազերը,, հեքիաթը և պատասխանի՛ր հարցերին։
29.04.2024
Աշխատանք դասարանում
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
26.04.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
25.04.2024
Աշխատանք դասարանում
ԱՄՊԸ
Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։
Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան...
Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։
Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։
Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր...
Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:
1. Բացատրի՛ր բառերը՝ սարսռալ, մաճ, ակոս, զանազան, շիկացած, ճաշթող, մացառ, ճախրել
2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բայեր:
3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:
4. Պատմիր ամպի մասին:
5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:
6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:
23.04.2024
Աշխատանք դասարանում
1. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:
ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
Ոսկեշար, խաղատուն, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, աղաջուր, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, կերաման:
22.04.2024
Աշխատանք դասարանում
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
19.04.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք
Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։
18.04.2024
Աշխատանք դասարանում
1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:
Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավատ, որմնադիր:
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
17.04.2024
Աշխատանք դասարանում
1. Կետադրի՛ր նախադասությունները՝
2) Պարտեզում աճում էին կարմիր և դեղին վարդեր։
Ու տուն էր վերադառնում նա ուրախ զվարթ ջահելացած։
Երջանիկ էր
որ երազանքը կատարվեց երկիրը
տեսավ կարոտն առավ։
Գանգուր մազերով սև աչքերով դուրս ընկած ակնակապիճներով
այդ կինը որբերի համար և խնամակալ էր և հոգատար մայր և սրտակից բարեկամ։
2.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի,
ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:
3. Ո՞ր բառի մեջ է գրվում յա։
Մար․ մ, Անան․, Աս․
։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Եղեգնուհին,, հեքիաթի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
16.04.2024
Աշխատանք դասարանում
1. Գրի՛ր բառերի կազմությունը՝
ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:
բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:
2. Բաց թողածը լրացրե՛ք այնպիսի տառերով, որ ստացվի գոնե երկու բառ։
Բար-, հա-ել, եր-,
բա-ակ, անգի-, հա-ակ, վա-ել, ծա-ել, -յուղակ,քեր-ել։
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը։
Ա․ ակ-նբախ, նախ-նթաց,
Բ․ չ-նդունել, հյուր-նկալ,
Գ․ տաս-, երկ-նչել,
Դ․ ան-նդունելի, մթ-նշաղ։
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ․
Ա․ հոգ-իճակ, ոգ-որել,
Բ․ գեր-արել, ուն-որ,
Գ․ եղր-անի, ալ-որ,
Դ․ ոսկ-արս, տար-երջ։
15.04.2024
Աշխատանք դասարանում
,,Անահիտ,, հեքիաթի քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Հուշեր,
- Հետաքրքիր է,
- Հեքիաթ բարու և չարի մասին,
- Կյանքի մասին,
- Ես ապրում եմ 21-րդ դարում,
- Մեր ժամանակներում մարդիկ․․․
- Տնից հեռու
- Այլ, ձեր ընտրությամբ․․․․
12.04.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Լրացնել կիսատ թողած աշխատանքները։
11.04.2024
Աշխատանք դասարանում և տանը
10.04.2024
Աշխատանք դասարանում
1.Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
Ծաղիկ
խմոր
ասեղ
գորգ
թթու
ճառ
ուղի
պատել
բաժակ
բույլ
պարիսպ
տերև
2. Տրված են բառեր, առանձնացրո՛ւ
· Գոյականներ՝
· Ածականներ`
Միրգ, կտրիճ,
ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, դժգույն, վեց-վեց, երգիչ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, ծանոթություն, վազել, բայց:
3. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։
Ա․ Հեքի- աթ, գնա-ինք, ձի-արշավ։
Բ․ լի-անալ, մի-ասին, գա-իսոն։
Գ․ Կրի-ա, Մարո-ի, մի-այն։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի վեցերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
09.04.2024
Աշխատանք դասարանում
,,Անահիտ,, հեքիաթի քննարկում։
1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):
Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողություն) լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) պատրաստված առաջին օպտիկական (գործիք): Ժամանակակից (ակնոց) երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ): Հայտնի է, որ (գլադիատորներ) կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ) պատրաստված մեծ (ոսպնյակ):
2. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:
Պատել ինչո՞վ:
Շրջապատել ինչո՞վ:
Զբաղվել ումո՞վ: Զբաղվել ինչո՞վ:
3. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:
Հիանալ ումո՞վ: Հիանալ ինչո՞վ:
Սքանչանալ ումո՞վ: Սքանչանալ ինչո՞վ:
Տարվել ումո՞վ: Տարվել ինչո՞վ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի հինգերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
08.04.2024
Աշխատանք դասարանում
,,Անահիտ,, հեքիաթի քննարկում։
Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի չորրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
05.04.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
04.04.2024
Աշխատանք դասարանում
1.Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը:
Արջուկի սիրած խաղը բլրից սահելն է:
Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:
Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:
Արջը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:
Կատաղած արջից վտանգավոր գազան չկա:
Ինձ արջով մի՛ վախեցնի:
Արջին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:
2.Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:
Ծով, ճանապարհ, մեքենա:
3. Քաղաք,տնակ, դասարան գոյականների նման ձևերը խմբավորի՛ր՝ դուրս գրելով նախադասություններից:
Մի հեռու քաղաքում ապրող ընկեր ունեմ, որին երկար ժամանակ չեմ տեսել:
Տնակն անտառում էր, հետաքրքրասեր աչքերից հեռու:
Դասարանից դուրս մոռանում է դասի մասին:
Այդ քաղաքով անցնելիս նորից հիշեցի քո պատմությունը:
Երբ մոտեցա տնակին, ներսից ձայներ լսեցի:
Իր տնակից հեռանալ չի կարողանում:
Փորձում էր տնային բոլոր հանձնարարությունները դասարանում անել:
Ձայնը գլուխն էր գցել ու տնակով մեկ ճչում էր:
Վենետիկ քաղաքը հայտնի էր իր ջրանցքներով ու նավակներով:
Այդ օրվանից մոտիկ չի գալիս մեր դասարանին:
Մեքենան քաղաքից դուրս եկավ ու սլացավ դեպի արևելք:
Մեր դասարանով այլևս չեք անցնի, երկրորդ դուռը փակել ենք:
Այդ տնակում մի հետաքրքիր ընտանիք է ապրում:
Աշխարհը նվաճելով՝ հասել էր այդ քաղաքին:
Այդ օրվանից դասարանը դարձել էր աշխարհի ամենակարևոր տեղը:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
03.04.2024
Աշխատանք դասարանում
Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն՝
- Նամակ
- Ի՞նչ են խոսում թռչունները
- Ո՞ր բառերն են բոլորից շատ ուրախացնում ինձ
- Ի՞նչ համ ու հոտ ունեն բառերը
- Խոսակցություն անտառում
- Իմ պապիկի պատմածը
- Երբ նորից սկսվի
- Այլ, գրե՛ք ձեր առաջարկած վերնագրով։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։
02.04.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Աղայանի ,,Ցախավելի գաղտնիքը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:
Վաղուց ... (է, են) հեռացել
այն երամը, ... (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:
Դրսում աղմկում էր ամբոխը,
... (որը, որոնք) ուզում ... (էր, էին) տեսնել դատապարտյալին:
Բազմությունը խուլ գվվում
էր: ... (Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված... (էր, էին):
Հոտը, ... (որին, որոնց) էլ
չէր տեսնելու, ... (մնաց, մնացին) սարի հետևում:
Մարդկությունը պիտի ... (մտածի,
մտածեն), որ ... (իր, իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակի անփութորեն փչացել բնությունը:
2. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:
Տարիներ շարունակ (ի՞նչը) սիրով ընդունում էր այցելուներին:
(Ինչի՞) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:
Չի կարողանում կտրվել իր ստեղծած (ինչի՞ց):
Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (ինչո՞վ):
(Որտե՞ղ) ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:
3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված բառակապակցություններով:
Լեռներւսմ գտնվող, լեռներում ապրող մարդիկ, լեռան նման բարձրանալ, լեռներով ծածկված:
Լեռնցիները հավաքվել էին օտարական հյուրին տեսնելու:
Լեռնային այդ գյուղում բոլոր մարդիկ իրար ճանաչում էին:
Նկարում փոթորկված ծովի մի ալիք էր լեռնացել ու կանգնել:
Լեռնոտ երկիր է Հայաստանը:
01.04.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Աղայանի ,,Ցախավելի գաղտնիքը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Ինքնագնահատում
- Արձակուրդային նախագիծ
- Ներկայացնել մարտ ամսվա ընթացքում ուրբաթ օրերը գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն։
25-29.03.2024
- Ինքնագնահատում
- Արձակուրդային նախագիծ
- Ներկայացնել մարտ ամսվա ընթացքում ուրբաթ օրերը գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն։
22.03.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
21.03.2024
Աշխատանք դասարանում
Բառագիտություն-առաջադրանքներ
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բնակչություն,
զորք, երամ:
Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները:
2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:
Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:
3. Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:
Օրինակ՝
Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): - Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների
երամը (թռչել):
Զորքը (տեղավորվել) դաշտում:
Ժողովուրդը
(լսել) հռետորին:
Հրապարակում
հավաքված
բազմությունը
ինչ-որ բանի (սպասել):
Ավագանին
(ողջունել)
օտարականին:
Հոտն (իջնել) սարից:
ժողովուրդը
գոհ (լինել) այդ որոշումից:
Բնակչությունն
իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել):
20.03.2024
Աշխատանք դասարանում
1. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:
Օրինակ՝
ար - կըղ, նը - կար,
արկղ - արկղեր, նկար - նկարներ:
Ա. Վագր, աստղ, սանր, անգղ, կայսր, զեբր:
Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:
2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:
Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:
Երկնքում
մեկ-մեկ վառվեցին ..., ամեն ինչ լռեց:
Հին զինվորը հիշում է բոլոր ..., որոնց ինքը մասնակցել է:
Ցրիչը մեկ ժամում բոլոր ... բաժանեց:
Միայն
... էին սավառնում այդ բերդի վրա:
Հետո
... դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
... ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:
Սուզանավ,
ծովախորշ,
լողափ, մանր, ծովափիղ, արկղ:
... ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ... ու գետաբերանների մոտ են հանդիպում:
Խորտակված
... անձնակազմերը
փրկելու
համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
Այս ու այն կողմ թափթփված ... հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ ... տորթը զարդարեց:
Մարդկանց
շնաձկներից
պաշտպանելու
համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ... երկարությամբ:
2.Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:
Կան ջրային ... («խուզարկու»),
... (որ) ...
(ծով) ու ... (օվկիանոս) ... (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային ...
(հաջողություն):
Վագներն
իր ...
(ընկեր) հետ Ֆլորիդայի ... (ափ) մոտ խորտակված իսպանական... (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեցող (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ են կազմում այնպիսի ... (որոնող), ... (որ) չեն կարողանում նույնիսկ ... (որոնում) ... (ծախս) փակել:
3. Տեքստի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Քn կարծիքով, ո՞ր գոյականների թիվը չպիտի փոխել:
Դանդաղ ընթանում է անապատի նավը՝ ուղտը. նրա վրա
սպիտակ ստվերի նման անշարժացել է հեծյալը: Ավազն ու քարն ասես շիկացած վառարան լինեն.
կրակ են շնչում: Օդը կանգնած է: Կապտավուն երկինքը պատած է կիսաթափանցիկ կարմրավուն
մշուշաքողով, և հորիզոնը գրեթե ձուլվել է երկնքին: Անապատի ճնշող լռությունը խախտում
է միայն ուղտի վզից կախված զանգուլակի միապաղաղ զնգզնգոցը:
19.03.2024
Աշխատանք դասարանում
Ավելի վատ։ Ժակ Պրևեր
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:
1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։
2. Ո՞ր հատվածում է արտահայտված գաղափարը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն․
- Սպասում
- Սիրի՛ր կյանքը
- Աշխարհը լի է գեղեցկությամբ
- Փնտրում եմ
- Ինձ դուր է գալիս
- Մտորումներ
- այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։
18.03.2024
Աշխատանք դասարանում
,,Կորսված օրեր,, պատմվածքի քննարկում։
1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր: Ի՞նչ անուն կտաս խմբերից յուրաքանչյուրին:
Ա. Սեղան, մարդ, բաժակ, քար, ծառ, սար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ:
Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ, ենթադրություն, հետաքրքրություն,
շփոթություն:
2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:
Հեռագիր,
հարթավայր,
լրագիր, գետաձի,
մեծատառ,
նստատեղ,
առագաստանավ:
3. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):
Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Սիրել բաց աչքերով,, ստեղծագործությունը։ Գրավոր պատասխանի՛ր հարցերին։
15.03.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված գոյականները հոգնակի դարձրո'ւ:
Գլուխ, թվական, աստղ, երկիր,
սենյակ, հարևան, ծառ, պտուղ, տեր, ժապավեն, մարդ, կին:
2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:
գառնարած
= գառն - արած,
բեռնակիր
= բեռն - ա - կիր,
մատնել
= մատն - ել:
Գառնուկ, բեռնել, դռնակ, թոռնիկ, լեռնային, ծոռնիկ, հարսնուկ, մատնոց, ողնաշար, ձկնկիթ, ոտնաման, մկնդեղ:
3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:
Բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, հարս, ձուկ, մատ, մուկ, նուռ:
14.03.2024
Աշխատանք դասարանում
Մայրենի լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների ստուգում-քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Կորսված օրեր,, պատմվածքը։
1. Առանձնացրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք բառարանի օգնությամբ։
2. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։
13.03.2024
Աշխատանք դասարանում
Չարենցյան ընթերցումներ
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
1. Բացատրի՛ր տողերը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Կարդա՛ ․ Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Մասնակցել Մայրենի լեզվի ֆլեշմոբին։
12.03.2024
Աշխատանք դասարանում
1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Օվկիանոսի
...երում (խոր)՝ խորջրյա անձավներում հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են ... (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ ...ների (միանալ) քայքայումը խորքերում մեծանում է:
2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:
ա) Պապ բ) Հովհաննես Թումանյան
երգիչ Արշակ Երկրորդ
ձիապան նվագախումբ
աղջիկ Ձենով Օհան
լուսնյակ Հայաստանի Հանրապետություն
3. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:
Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:
Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:
Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:
Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:
Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:
Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:
Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:
Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերությունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:
Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:
4. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:
Ապոլոն-11,
Հաղթանակ,
Հազարան
բլբուլ,
Կիևյան,
Ջերմուկ,
Դունկան,
Աքսորականներն
անտառում:
Հեքիաթներից
ամենաշատը
սիրում եմ ...:
... և .... կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:
1969թ. ամերիկացի աստղագնացները
... տիեզերանավով
վայրէջք
կատարեցին
Լուսնի վրա:
Նավապետ
Գրանտի երեխաներն էլ դարձան ... զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:
... հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:
Խորասուզված
կարդում
էր Մայն Ռիդի ... արկածային վեպը:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։
11.03.2024
Աշխատանք դասարանում
Չարենցի բանաստեղծությունների քննարկում
սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:
1. Բացատրի՛ր բառերը՝ հունտ, սնել:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել ...ին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի ...ից (կործանել):
Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը ... (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների ... (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի ...ը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց ... (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.
- Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց ...ը (շրջապատել):
2. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Լաբիրինթոս
նշանակում
է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է ...ների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն ...ները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու ...ներ (անցնել):
Ըստ հունական ... (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ... (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս ...ը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:
07.03.2024
Աշխատանք դասարանում
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում
Ոսկե հուր է փռված
Թռչում են սրընթաց նժույգները
Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը...
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Անգիր սովորի՛ր Չարենցի ,,Ու վառվում է օրերում,, բանաստեղծությունը։
- Ընտրել Չարենցի բանաստեղծություններից մեկը, ընթերցել, տեսագրել, ձայնագրել, տեղադրել բլոգում։
Աշխատանք դասարանում
Նախորդ աշխատանքների լրացում, քննարկում։
1. Կետերը փոխարինի՛ր ինչ-որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:
Երազում
տեսնում
էր այն, ... ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար, ... կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ... ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ... տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ... ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: ... այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ... նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ... նվիրական ու թանկ էր իր համար: ... փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: ... եղել է, ոչինչ, մոռացի՛ր:
2. Պատասխանի՛ր տրված հարցերին:
Ո՞րն է կապերի
և շաղկապների նմանությունը: Ո՞րն է դրանց տարբերությունը:
3. Նախադասություններից դուրս հանի՛ր ընդգծված բառերը: Դրանք ի՞նչ ընդհանրություն ունեն:
Վա՛հ, ի՛նչ զարմանալի բաներ ես պատմում:
Ուխա՜յ, սիրտս հովացավ, ի՜նչ լավ ջուր էր:
Բա՜, որ ասում էի՝ կգտնե՜մ, ջա՜ն, ջա՜ն:
Հե՜յ, ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Գործնական քերականություն
1.Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների
մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:
Ծուղրուղո՜ւ,
վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:
..., անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:
-...,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:
..., հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:
Ձորում գետն էր հառաչում՝ ...:
..., ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:
..., սա արդեն նորություն է:
..., ոսկի եմ գտել:
Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ ..., ուզում եմ փախչել այստեղից:
2. Ընդգծված բառերը հանի՛ր նախադասություններից և փորձի՛ր հասկանալ, թե ինչ իմաստ են հաղորդում:
Իրոք, ի՜նչ դժվար
է անհույս սպասելը:
Իհարկե, լսելու է մինչև վերջ ու անպայման տալու
է ուզածդ, մի՛ կասկածիր:
Երևի գիշերն է
եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:
Հավանաբար լսել եք
այդ անունը:
Գոնե ավերակները
գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:
Մի՞թե այդպես էլ
ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:
Ինչևէ, վերջապես կարող ենք գնալ:
3. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կամ եղանակավորող բառեր կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:
05.03.2024
Աշխատանք դասարանում
Հետաքրքիր փաստեր Չարենցի մասին։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի...
Ե. Չարենց
1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:
04.03.2024
Աշխատանք դասարանում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին ...
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Գործնական քերականություն
1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնք կապում են նախադասությունները:
Եթե ձկները
ոչ մի ձայն չլսեին, հնարավոր չէր լինի նրանց խաբել տարբեր թրխկոց-կճրտոցներով:
Գիշերները
ձկները սովորաբար դուրս են գալիս իրենց ապաստարաններից, որպեսզի որս անեն:
Ձկներին
կարելի է ապաստարանում պահել, եթե դա լուսավորվի արհեստական լույսով:
Լույսի աղբյուրները
դանդաղ տեղաշարժում են, որ ձկներր մի հարմար տեղում կուտակվեն:
Լույսով
հրապուրելով՝ ձկներին կուտակում են մի տեղ, որպեսզի հետո հեշտությամբ որսան:
Նրանք լամպերը
հաջորդաբար մարում են, որ ձկների վտառը շարժվի դեպի ցանցը:
2. Պարզի՛ր, թե ընդգծված բառերից ո՛րն է բարդ նախադասության մեջ մտնող նախադասություններ կապում, ո՛րը՝ բառեր:
Մի երիտասարդ ծխախոտատուփի նման մի առարկա մոտեցնում էր դեմքին՝ աչքերին ու բերանին: Դա երևի տեսահեռախոս է, եթե մարդը միաժամանակ կարողանում է նայել և խոսել: Հավանաբար, նա մեր դեմքերին զարմանքի կամ հիացմունքի արտահայտություն է տեսնում և շտապ մոտենում է մեզ: Արագ-արագ է խոսում, որ հասցնի պատասխանել մեր բոլոր հարցերին: Փողոցներում մեքենա չկա, բայց քաղաքի վրայով սրընթաց թռչում են ինչ-որ թեթև առարկաներ՝ անձնական ինքնաթիռները
01.03.2024
Աշխատանք դասարանում
Ընթերացանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Անգիր սովորի՛ր կամ վերհիշի՛ր ,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,, բանաստեղծությունը:
1. Գրի՛ր դյութել բառի հոմանիշները:
2. ,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,, վերնագրով շարադրություն գրի՛ր:
29.02.2024
Աշխատանք դասարանում
1.Զույգ նախադասությունները
տրված բառերից յուրաքանչյուրով
միացրո՛ւ,
բարդ նախադասություն դարձրո՛ւ:
ա) Որովհետև, բ) քանի որ
Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը: Ուզում էր հռչակվել:
2.Բարդեցրո՛ւ
պարզ նախադասությունը՝
ավելացնելով
տրված բառերով կապվող նախադասություններ:
Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:
Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
28.02.2024
Աշխատանք դասարանում
ՊԱՏՐԱՆՔ
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ,,Տերն ու ծառան,, հեքիաթը:
Բնութագրի՛ր կերպարներին: Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:
Կարող ես դիտել հեքիաթի հիման վրա նկարահանված ֆիլմը։
27.02.2024
Աշխատանք դասարանում
Նախադասություններն ավարտի՛ր:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած …:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ …:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց …:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև …:
Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և …:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
26.02.2024
Աշխատանք դասարանում
1. Խմբագրեք պատմությունը ։
Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարի ամենադժբաղտ մարթկանցից մեկն էր։ Ամբոխջ գյուղը հոքնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր թթված դեմքով։ Եվ որքան գնում այնքան ավելի դժգոհ էր դառնում այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարթիկ խուսափում էին նրանից նրա դժբաղտությունն անցնում էր շրջապատին։
Բայց երբ ծերունին արդեն ութանասուն տարեկան էր շատ անսպասելի բան պատահեց այնպիսի բան որ ոչմեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ Ծերունին այսօր երջանիկ է չի բողոքում նույնիսկ ժպտում է դեմքը լրիվ փոխվել է։
Ամբոխջ գյուղը հավաքվեց ծերուկին հարցնում էին Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։
Ոչինչ պատասխանում էր ծերուկը ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։
2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։
3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։
4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։
5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։
6. Պատմության համար վերնագիր հորինեք։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Ոսկու կարասը,, հեքիաթի առաջին մասը և կատարի՛ր առաջադրանքները։
23.02.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Փետրվար ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն /10 նախադասություն/,
- Լրացնել շաբաթվա ընթացքում չարած, բաց թողած առաջադրանքները։
22.02.2024
Աշխատանք դասարանում
1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:
Քամին խաղում էր պաղպաջ... ալիքների հետ:
Դողդոջ... ձայնը մատնեց, որ վախենում է:
Թվում էր, թե հարսի շրշ... զգեստով աղջիկը քույրս
չէ:
Սիրով էր տանում հիվանդի քրթմնջ...ն ու բողոքը:
Ջրի ճողփ... լսվեց. ուրեմն մոտեցել ենք:
Դալար սաղարթի սոսափ...ը խաղաղություն էր բերում:
Մոտիկից լսվող ճարճատ...ն անակնկալի բերեց մեզ:
2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝
ա) առարկա (գոյական),
բ) առարկայի հատկանիշ
(ածական),
գ) գործողություն (բայ):
Քաջ, վախ, պարզ, սառն:
3. Ընդգծված գոյականները փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:
Սիրով էր
պատմում ընկերոջ մասին:
Պայմանավորվել
էինք հանդիպել քարի մոտ:
Որդու նման սիրում էր այդ կնոջր:
Ամեն ինչ
անում էր որդու փոխարեն:
Չնայած կոպտությանը՝ քնքուշ ու բարի սիրտ ունի:
Տունը լավ
կահավորել է ու ամեն ինչ ունի՝ բացի գրասեղանից:
Կյանքը չի
պատկերացնում առանց հեռուստացույցի:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ընդգծված բառերը փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:
Ամբողջ երեկո
խոսում էինք անտառի մասին:
Կանգնել
էր հաղորդավարի խցիկի մոտ:
Իր կյանքն
ապրում է թիթեռի նման:
Ընկերոջ
փոխարեն վիճում էր ու պատասխանում նրան ուղղված հարցերին:
Չնայած գոռոզությանը՝ սիրում է ընկերներին օգնել:
Որտեղ ասես
լինում ես՝ բացի դպրոցից:
Լավ էր,
ամեն ինչ վերջացրինք առանց աղմուկի:
2. Նախորդ վարժության ընդգծված կապակցությունների մեջ մտնող բառերը
գրի՛ր տրված երկու խմբերում:
Ա. Դպրոց, սեղան, ...:
Բ. Դիմաց, տակ, ...:
3.Հեռու բառի հետ կապակցի՛ր տրված բոլոր բառերը: Դրանք ի՞նչ ձևով դրվեցին:
Քաղաք, տուն, ծնողներ, վրան, կայարան, ընկերություն, արև:
21.02.2024
Աշխատանք դասարանում
,,Արջաորս,, պատմվածքի քննարկում ։
Լրացուցիչ աշխատանք
Մայրենի լեզվի օր
Ընտրել որևէ պատմություն , փոխադրել գրական հայերեն։
20.02.2024
Աշխատանք դասարանում
Գործնական քերականություն
1. Տրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:
Հող, սղոց, դուր, բուժակ, փայտ, բահ, պտուտակ, վիրավոր, բուժել, գերանդի, աքցան, բժիշկ, փորել, մաքուր, ամրացնել, պտտել, կարել, վիրաբույժ, ցանել, գարնանային, դեղ, սրսկել, շաղ տալ, դեզ, վիրահատել, հարթ, դիզել, վիրակապել, փայլուն, ներկել, սև, սպիտակ, կանաչ, կարմիր:
2. 136. Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:
Ա. Ձայնավոր հնչյուն: - Բ. Հնչուն երգ ու ծիծաղ:
Ձիերի դոփյուն: - Դողդոջուն ձեռքեր:
Զգեստների շրշյուն: - Շրշուն քող:
Դռան բախյուն: - Բաբախուն սիրտ:
Ջրվեժի շառաչյուն: - Շառաչուն ջրվեժ:
Անձրևի շաչյուն: Պաղպաջուն ջրեր:
Վարար ջրերի գոչգոչյուն: - Ժպտուն աղջիկ:
Ալիքի ճողփյուն: - Սիրուն խաղալիք:
3. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:
Իմ մանկության օրերին հորդահոս ու ... գետ եմ տեսել:
Լեռներում
միայն
... արձագանքը
մնաց:
Ուշադիր
լսում էի քո երգի ամեն մի ...:
Մանկան
... ծիծաղը վարակեց մեծերին:
Այդ մարտի ... լսվում էր բավական հեռվում:
Ինձ կանչեց-բերեց մեր գետի ...:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Թումանյանի ,,Արջաորս,, պատմվածքը:
Առանձնացրո՛ւ բարբառային բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
19.02.2024
Աշխատանք դասարանում
Թումանյանական ընթերցումներ։ Սովորողները ներկայացնում են իրենց ընտրած ստեղծագործությունները։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընտրել թեմաներից մեկը, ներկայացնել պատումի կամ տեսանյութի տեսքով․
- Իմ սիրելի գիրքը,
- Ի՞նչ են կարդում ընտանիքիս անդամները,
- Ի՞նչ եմ առաջարկում ընթերցել,
- Իմ գրադարանը․ ներկայացրեք ձեր ունեցած գրքերը, ինչպես եք ձեռք բերել, ինչի մասին են, այլ
- Աշխարհի հայտնի գրադարանները ․ փնտրել տեղեկություններ այլ լեզուներով, փոքրիկ թարգմանություն անել։
16.02.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել , տեղադրել բլոգում: Կարող է լինել մեդիաընթերցում, հեքիաթի բեմադրություն, ընտանեկան ընթերցում և այլն:
Ընտրությամբ որևէ բանաստեղծություն սովորել անգիր։
15.02.2024
Աշխատանք դասարանում
,,Իմ երգը,, բանաստեղծության քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
14.02.2024
Աշխատանք դասարանում
Թումանյան
Իմ երգը
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Նորից ընթերցեք ,,Իմ երգը,, բանաստեղծությունը ։
2. Գրե՛ք շարադրություն ,,Գանձեր ունեմ անտակ, անծեր,, վերնագրով։
13.02.2024
Աշխատանք դասարանում
Թումանյան ,,Ինքնակենսագրություն,, ․ քննարկել։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:
Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:
Գրի՛՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը:
12.02.2024
Աշխատանք դասարանում
Գործնական քերականություն
1. Լրացրո՛ւ բաղ
թողած տառերը.
Եր-անիկ
դժբա-տ
համար-ակ
վա-կոտ
վեր-լք
վայր-ջք
ջար-ել
նորո-ել
բար-րանալ
ի-նել
ա-քատ
ուն-որ
2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից
են: Անապատականները Սֆինքսը
«Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ արձանն
առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր
դիմագծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին
միայն փարավոններն են կրում:
Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Աառանձնացրու որևէ դրվագ, որը քեզ համար ամենատպավորիչն էր:
09.02.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Թումանյանի ,,Ահմադը,, պատմվածքը:
1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր:
3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և ծառայի հարաբերությունները:
4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ:
08.02.2024
Աշխատանք դասարանում
1. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառ։
Անդրկովկաս, ուկրաինայի հանրապետություն, վանա լիճ, գերմանիայի դաշնություն, խաղաղ օվկիանոս, միջերկրական ծով, կովկասյան լեռնաշղթա, ատլանտյան օվկիանոս, բալթիկ ծով, գեղամա լեռներ, մայրաքաղաք երևան, առյուծ մհեր, սասունցի դավիթ, անբան հուռի, պարզ լիճ, կոտայքի մարզ, արփա գետ, պարույր սևակ:
2.Կարդա՛ նախադասությունները, կետադրի՛ր:
Երբ քարանձավը
բացվեց անցել էր տասնհինգ օր:
Այդ քաղաքում
Բոմբեյում մարդիկ յոթանասուն լեզվով են խոսում:
Մասնակից հարյուր
երեխաները նույն երգը երգեցին որովհետև բոլորի սպասելիքները նույնն էին:
3. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:
Բարին կամեցող-
բարեկամ
բլուրների շարք-
գարու հաց-
երթևեկության ուղի-
զենք կրող-
զույգերով պար-
ժամանակ անցկացնելը-
դեմքի նկար-
չմուշկներով վազելը-
պատվեր տվողը-
լուր բերողը-
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն՝
- Առանձնահատուկ օր,
- Իմ քաղաքը,
- Հրաշք կարելի է գործել սեփական ձեռքերով,
- Աշխարհը գեղեցիկ է,
- Կապույտ երազի աշխարհում,
- Հեքիաթային աշխարհ,
- այլ։
07.02.2024
Աշխատանք դասարանում
Մխիթար Սեբաստացու ծննդյան առթիվ բառարանագրության ֆլեշմոբ։
Ուղղություններ՝
- Արևմտահայերեն բառերի բառարան
- Արմատական բառարան
- Բարբառային բառարան
- Ուղղագրական բառարան
- Գրաբարի բառարան
- Անձնանունների բառարան
- Դեռահասների բառապաշարի բառարան
- Տերյանական բառերի բառարան
- Սեբաստացիական բառերի բառարան
- Սոցիալական կայքերի բառարան
- Ժամանակակից բառերի բառարան
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Գործնական քերականություն
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Վեր-, աշխար-, ար-ամար-ել, միր-, եր-, օրեց-ր, տն-րեն։
2. Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Թավրիզում երեկոն իջնում էր աղոտքի կանչող մոլլաների ձայնին զուգընդաց: Գորշ մշուշն էր պարկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տախտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր հոգևոր տուն, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերցյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:
3. Կետադրի՛ր նախադասությունները․
Արևը ժպտաց և
արթնացրեց ծաղիկներին:
Արևը ժպտաց և
ծաղիկներն արթնացան:
Նա խոսում էր
բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա խոսում էր
բարձր, խրոխտ ձայնով ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա մեզ թող սպասի
ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ
միանգամից գնա
հրավերքի սրահը:
Նա մեզ թող սպասի
ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը:
06.02.2024
Աշխատանք դասարանում
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլոր՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն..
05.02.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցած բանաստեղծությունների ներկայացում։
Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետադրի՛ր նախադասությունները։
Ա․ Կանաչ հովտի մեջ
այդպես անշարժ կանգնած էին ժայռը կաղնին մասրենին ձին։
Բ․ Ծառերի տերևները
խոտերի ծղոտները հովիտների նախշուն ծաղիկները ցողված էին անձրևային կաթիլներով ։
Գ․ Օրենքը պիտի պարտադիր
լինի բոլորի համար թե իշխանի թե ռամիկի թե ճորտի։
Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը մազերը աչքերը։
2. Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։
Ա․ ․․․․․․․․․․․․․ խոսիր, ․․․․․․․․․․․․․․․․ լսիր։
Բ․ Խոսքը․․․․․․․․․․․․․․․, ջուրը՝ ․․․․․․․․․․․․․․․․․։
Գ․ Քամու ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ քամին էլ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։
Դ․ Մի ․․․․․․․․․․․․․․․․․ քարը գցեց ծովը, հազար ․․․․․․․․․․․․․․․․․․․․ չկարողացան հանել։
3. Ո՞ր բառն է գրվում է-ով։
Հանդ․ս, ջ․կ, երբևից․, վ․ր․լք։
4. Ո՞ր բառում է գրվում օ։
Սառն․րակ, Աման․ր,
անդ․րր, ան․դ։
02.02.2024
Աշխատանք դասարանում
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Անգիր սովորել Տերյանի ,,Հայտնություն,, բանաստեղծությունը։
- Ընտրել Տերյանի բանաստեղծություններից մեկը, ընթերցել, տեսագրել կամ ձայնագրել՝ տեղադրելով բլոգում։ Հղումն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։
01.02.2024
Աշխատանք դասարանում
Մթնշաղ
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
- Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:
- Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված:
- Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Դիտե՛ք Տերյանի մասին պատմող ֆիլմը և նշումներ արեք։
31.01.2024
Աշխատանք դասարանում
Գործնական քերականություն
1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն
ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի
հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն
իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե,
Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):
Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկմետրանոց երկգլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում
է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցանմուշը ձեռք է բերել տասնամյա
մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ էր:
Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ
որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ
միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:
2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Ալեհույ-, հրա-եշտ,
երբև-, ընկույ-, պարտի-պան, վ-կապ, հույ-, երթ-եկել, ուն-որ, թեթ-ություն, մար-ել,
աղո-ք, Ալվար-, օրիոր-, կան-եղ։
3. Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։
Գլուխ կոնծի, առ հասարակ, անթիվ անհամար, կարծես թե, ու թ հարյուր, առ և տուր, ծափ ծիծաղ։
4. Գտնել հոմանիշների հինգ եռյակ
Պոզ, քուն, մարգարե,
խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց,
ցանկություն։
30.01.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Տերյանը՝ հիշողություններում,,
29.01.2024
Աշխատանք դասարանում
Տերյանական օրեր
Կարդում ենք Տերյան
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
- Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
- Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
- Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։
Комментариев нет:
Отправить комментарий