среда, 12 июня 2024 г.

Ուսումնական ամառ․ արձակուրդային նախագիծ


2023-24 ուստարի

Ժամանակահատվածը՝ հունիս-օգոստոս ամիսներ 
Մասնակիցներ՝  6-8 -րդ դասարանի սովորողներ 

Առաջադրանքներ 

1. Ամառային ընթերցանություն

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։ 
3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 
  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
  • առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը։ 

Առաջարկվող գրքեր՝

2. Ճամփորդական տեսանյութեր։ 
Ձեր այցելած վայրերի վերաբերյալ հետաքրքիր տեսանյութեր պատրաստեք։ Տեսանյութում պետք է երևա՝
  • ու՞ր եք այցելել, ինչպիսի՞ վայր է, 
  • ի՞նչ տպավորություններ, զգացումներ ունեք, 
  • այցելած վայրի հետ կապված ի՞նչ հետաքրքիր պատմություններ կան, 
  • այլ, ինչը կարևոր կհամարեք։
Մաղթում եմ հաճելի արձակուրդային օրեր։ 
Պատրաստի աշխատանքներն ուղարկեք tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

Комментариев нет:

Отправить комментарий