- Ամանորյա մուլտֆիլմ
- Տոնական ողջույն,
- Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ,
- Կարդում ենք Չարենց, Ու նորից ելած խանդավառ,
- Միասնական երգ ՝ Բասեն Բարի,
- Ամանորյա ինտելեկտուալ խաղ
- Միասնական երգ՝ Զար զընգը
- Միասնական պար՝ Խամ խամա
09.01.2025, հինգշաբթի
- Ողջույն,
- Հունվարի 9-ը պատմության մեջ,
- Կրթահամալիրյան ստուգատեսներ․ հայտարարություն,
- Երգում ենք՝ Նոր տարի
- Ձմեռային ազգագրության ստուգատես․ հայտարարություն
- Ընթերցում ենք ՝ Զահրատ ,,Կաղանդի ծառ,,
- Միասնական երգ՝ Դրսում ձմեռ է,
- Հանրակրթական Դիջիթեք․ հայտարարություն
- Երգում ենք՝ Երնեկ թե այս նոր տարին,
- Միասնական պար՝ Վանա ձկնորս
Կաղանդի ծառ
Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէք
Ծառէն թելեր ծառէն ծամեր ծառէն լոյսեր կախեցէք
Ծառէն ծաղիկ ու խաղալիկ
Ծառէն պերճանք ու զարդարանք
Ծառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք
— Կից մը տուէք — թող փլի
Նոր ծառ մʼառէք — ծառէն ձանձրոյթ կախեցէք
Ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ կախեցէք
— Այդքան առատ արդէն ուրիշ ի՞նչ ունիք —
Օրերի կապույտ բանտում,
Ցրում է լո՛ւյս ու գոհար,
Ծփում է ու վառ խնդում:
Ով որ կա խեղճ ու անտուն,
Ով որ կա մերկ ու վհատ –
Թող այսօր խնդա խնդուն,
Թող լինի լուրթ ու զվարթ…
Բասեն բարի (Բասեն գավառ)
Բասեն բարի,
Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի,
ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի,
բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի,
ջա՛ն Նուբարի,
Նուբարի:
Բասեն բարի, Բասեն
բարի,
Հա՛յ Նուբարի,
ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի,
բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի,
ջա՛ն Նուբարի,
Նուբարի:
Երկու գնա, երեք
արի,
Հա՛յ դոմբարի,
ջա՛ն դոմբարի,
Տղա, արի,
բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի,
ջա՛ն դոմբարի,
դոմբարի:
Արի՝ խաղանք էս
դոմբարին,
Բասեն բարի,
Բասեն բարի,
Ինչքան ուրախ
է էս
տարին,
Հա՛յ դոմբարի,
ջա՛ն դոմբարի,
դոմբարի:
Զար զընգը
Հարց 1. Ավանդաբար, իսպանացիները տոնում են նոր տարին
ուտելով 12 :
Սարդինա // Խաղող // Ծովախեցգետին // մանդարին
Հարց
2․ Ո՞ր ամսին են հին
հայերը նշել Ամանորը։
Սեպտեմբեր, Մայիս, Փետրվար, Օգոստոս
Հարց
3. ՀԻն և Նոր տոմարների միջև տարբերությունը քանի օր է։
Ա․ 10 , Բ․ 15, Գ․ 6, Դ ․ 13
Հավանաբար
գիտե՛ք, որ հունվարի 13-ը նշվում է որպես Հին նոր տարի, քանի որ Հուլյան տոմարով
այդ օրն էր սկսվում նոր տարին։
Հարց
4. Այդ երկրում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում։
Դրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ չարիքի։ Չարիքները ընդամենը վեցն են՝
ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթևամտությունը, անվճռականությունն ու
նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ։ Դրանց գումարն էլ
հենց հավասար է 108-ի։ Ո՞ր երկիրն է։
Ֆրանսիա,
Ռուսաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա ։
Комментариев нет:
Отправить комментарий