четверг, 31 января 2013 г.

Խոսքի տեսության և լեզվաբանական ու հարակից ոչ լեզվաբանական գիտությունների առնչությունը

Խոսքի մշակույթը կապված է լեզվաբանական և ոչ լեզվաբանական մի շարք գիտությունների հետ՝ լեզվաբանության տեսություն, գրականագիտություն, թարգմանություն, հռետորական արվեստ, տրամաբանություն և այլն:  Խոսքի տեսությունը կապված է լեզվի տեսության հետ, որի ուսուցման առարկան նախադասությունն է՝ իր բաղադրիչ տարրերով: Քանի որ նախադասությունը խոսքի նվազ միավորն է, այդ պատճառով էլ նախադասությունն իր բաղադրիչ տարրերով դառնում է խոսքի տեսության ուսուցման նյութը: Լեզվաբանական գիտությունների ուսուցման նյութը լեզուն է, սակայն դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մոտենում լեզվաաբանության հարցերին: Միևնույն լեզվի երևույթը դառնում է լեզվի տեսության և խոսքի տեսության համար քննության նյութ՝ տարբեր հայեցակետերից: Միևնույն միտքը կարելի է արտահայտել կիրառությունների նախադասություններով:  Խոսքի տեսության կարևոր խնդիրներից է բառապաշարի և քերականական կարգերի խոսքում կիրառելու երևույթի բացահայտումն ու արժեքավորումը:  Խոսքի տեսությունը սերտորեն կապված է ոճագիտության հետ, որն իբրև առանձին գիտաճյուղ ձևավորվել է 20-րդ դարի  30-ական թվականներից սկսած:
Լեզվաբաններից ոմանք լեզվաբանությունը բաժանում են երեք բնագրերի.
-Լեզվի ոճագիտություն
-Խոսքի ոճագիտություն
-Գրականագիտական ոճագիիտություն:
  Ոմանք ոճագիտության հիմնական խնդիրը համարում են տարբեր ոճերի՝ անհատական, իրադրական և գործառական ոճերի ուսուցումը: իսկ ոմանք էլ ոճագիտության հիմնական խնդիրը համարում են լեզվի հուզարտահայտչական միջոցները: Խոսքի տեսությունը կապված է նաև տրամաբանության հետ, քանի որ խոսքը մտածելու լեզվական արտահայտությունն է, որն իբրև անհատական արտացոլում արտահայտում է մեզ շրջապատող աշխարհի, իրերի և երևույթների բազմազան հարաբերությունները: Մտքերն ու դատողությունները պատկանում են ձևական տրամաբանության բնագրին: Բառը և նախադասությունը , լինելով լեզվի գիտակարգեր համեմատական են:  Ձևական տրամաբանությունը և լեզվի գիտակարգերի փոխհարաբերությունը խոսքի մեջ տրամաբանական որևէ գիտակարգի բնույթը կարող է արտահայտել լեզվական տարբեր միջոցներով:
Խոսքի տեսությունն առնչվում է նաև հնչյունաբանության հետ, այն կոչված է արտահայտելու ոչ միայն օբյեկտիվ աշխարհիիրերն ու երևույթները, այլև բացահայտելուխոսող անհատիզանազան վերաբերմունքն աշխարհի, իրերի երևույթների նկատմամբ: Խոսքի բնույթային կողմը միատարր չէ, այն մարդու իմացական մտավոր ու հոգեկան գործունեության արգասիքն է: Մտածելու գործընթացը ինքնատիպ ու բարդ է բնույթով, այն կապված է գիտակցության, իմացության, հիշողության, դատելու կարողության, երևակայության ճաշակի հետ, որն էլ պայմանավորվում ենխոսքի ձևերը, տեսակը, որակը և տիպը: Խոսքի տեսությունը կապված է այն բոլոր գիտությունների հետ, որոնց համար խոսքը դառնում է քննության նյութ: Ներքին կապվածություն կա նաև արվստների հետ: Հռետորական արվեստը, այսինքն՝ ճարտասանությունը ձևավորվել է Հին հունաստանում, արվեստ էին համարվում քերականությունը, գրաբանությունը, մնեմոնիկա /հիշողությունը/, էրիստիկա /բանավեճը/, էվրիստիկա /ճանաչությունից դեպի անճանաչությունը/, էրոտետիկա/ ճիշտ հարցեր առաջադրելու արվեստը/, դիալեկտիկա /հակադիր կարծիք արտահայտելու կարողության հաղթահարում/ և հռետորիկա /պերճախոսություն/:
Ճարտասանությունը խոսքի արվեստ էր, որի ուսուցման նյութըխոսքն էր, իսկ նպատակը՝ գեղեցիկ, գրավիչ խոսքովունկնդրին համոզելը, հուզելը և հաճույք պատճառելը:
  Հռետորիկան բարդ արվեստ էր և այն ներկայացնում է բթացած գիտելիքների մի ամբողջություն, որը բաղկացած էր հինգ բաժիններից
Ա. Գյուտ, որտեղ քննվում էինմտածողության հետ կապված հարցերը:
Բ. Տրամադրություն
Գ. Ճոխաբանություն
Դ.Հիշողություն
Ե. Արտասանություն
Հին Հունաստանում գոյություն ուներ զարգացած թատրոն, որտեղ կարևոր գործոնը դերասանի խոսքն էր: Թե ինչու է հռետորական արվեստը բաղկացած այս հինգ բաժիններից, ճարտասանությունը պատասխանում է այսպես. ճառ արտասանելու համար անհրաժեշտ է որևէ  կարևոր միտք ունենալ, դա չընդլայնելը, դասավորել մտքերը, շարակարգել, ասելիքը գեղեցկացնել, ամբողջը հիշել, ապա վարպետությամբ արտասանել: Խոսքի տեսության բնույթի խնդիրներըիրենց լուծումն են արտահայտել հռետորական արվեստի տեսության մեջ և նյութ են հանդիսացելդեռևս վաղ անցյալում:

Комментариев нет:

Отправить комментарий