четверг, 31 января 2013 г.

Էլեկտրոնային օրագրի գործածությունը

Մեր ժամանակներում մեդիան մեծ դեր ունի ուսումնական գործընթացում: Բնականաբար, միայն դասագիրքը չի բավարարում սովորողի հետաքրքրությունները, որը միշտ նորի և ավելի հետաքրքիր երևույթների փնտրտուքների մեջ է: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողը հմտորեն կարողանում է օգտվել մեդիամիջոցներից` էլեկտրոնային գրատախտակից, թվային ֆոտոխցիկից, ձայնագրիչից, համակարգչից, տիրապետում է մի շարք համակարգչային ծրագրերի և կարողանում է դրանց միջոցով ուսումնական ֆիլմեր պատրաստել: Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող ունի իր անհատական էլեկտրոնային փոստը:

Էլեկտրոնային փոստ ունեն ինչպես սովորողները, այնպես էլ ուսուցիչները;
   Էլեկտրոնային փոստը մի շարք առավելություններով հանդերձ ունի էլեկտրոնային օրագիր: Այդ օրագիրը կարող են օգտագործել և՛ուսուցիչները, և՛աշակերտները: Ավելի հարմար է և արդյունավետ, որ երկու կողմն էլ օգտագործի:
   Էլեկտրոնային օրագիրը նոր միջավայր է, որը լայն հնարավորություն է տալիս, նաև որոշակիորեն հեշտացնում է ուսումնական գործընթացը:
Բայց ի՞նչ է էլեկտրոնային օրագիրը, ինչպե՞ս կարելի է դա հնարավորինս արդյունավետ կիրառել ուսումնական գործընթացում, ի՞նչ տարբերություն էլեկտրոնային օրագրի և թղթային օրագրի միջև, և ընդհանրապես ի՞նչ առավելություններ  ունի էլեկտրոնային օրագիրը:
  Էլեկտրոնային օրագրիրը հնարավորություն է տալիս պլանավորել յուրաքանչյուր օրը, դա կարելի է անել ամեն օր, կամ էլ՝ շաբաթվա կամ ամսվա կտրվածքով: Հետագայում դու կարող ես փոփոխել քո կատարած գրառումները, կարող ես գրել տեքստեր, կցել ֆայլեր:
Սովորողը սեփական նախաձեռնությամբ պլանավորում է իր կողմից կատարվելիք գործունեությունները: Ուսուցիչը նույնպես պլանավորում է իր գործունեությունը, կարող է իր դասի նախագիծը տեղադրել էլեկտրոնային օրագրում, իսկ աշակերտը, որը չի հաճախել դասի, կարող է տեսնել դա: Շատ հանգիստ օրագրում կարող ես տեղադրել ուսումնական ֆիլմերի կամ էլեկտրոնային գրքրեի հղումները:
    Հնարավոր է նաև դիտել ուրիշների էլեկտրոնային օրագրերը, սակայն դրա համար նախ անհրաժեշտ է, որ տվյալ օրագրի տերը իր օրագիրը դիտելու թույլատվություն տա: Ասենք, եթե աշակերտը որոշ ժամանակ բացակայում է դպրոցից, շատ հանգիստ կարող է դիտել ուսուցչի էլեկտրոնային օրագիրը և տեսնել, թե ուսուցիչն ինչ էր պլանավորել իրենց դասի համար, նույնիսկ հղումներով դիտել ուսումնական ֆիլմերը կամ ուսուցչի կողմից կայքից ընտրված նյութերը:
   Կարելի է նաև կազմել առաջադրանքներ տարբեր դասարանների համար, տեղադրել օրացույցի մեջ, նշել ժամանակը, և օրացույցնը ինքնըստինքյան ժամանակ առ ժամանակ կհիշեցնի սովորողին առաջադրանքի կատարման մասին:
 Էլեկտրոնային օրագրի միջոցով դասավանդողը և սովորողը հնարավորություն են ունենում կազմակերպել առցանց ուսուցում:

Комментариев нет:

Отправить комментарий