четверг, 31 января 2013 г.

Ցեղակրոն շարժում


Ցեղակրոնությունը և ցեղակրոն շարժումը հիմնականում կապվում է Գարեգին Նժդեհի անվան հետ: Սոֆիայում1932թ. լույս է տեսնում <<Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ>> հոդվածը: Այսպիսով Նժդեհը հիմնադրեց Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին՝ Բոստոնի <<Հայրենիք>> օրաթերթում: Ժամանակաշրջանը նպաստում էր այս շարժման առաջացմանը: Ցեղակրոնությունը կամ հետագայում Ցեղակրոն ուխտեր կազմակերպությունն ուներ իր ծրագիր-կանոնակարգը, որը հետևյալն էր /ներկայացնում եմ որոշակի փոփոխությամբ/:

Ա. Ես ցեղակրօն եմ - Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ - ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:
Բ. Ինձ համար անհատականութեան եւ եւ ազատութեան ամենաբարձր արարքը - դա հնազանդուելն է ցեղիս:
Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութե
ան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:
Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:
Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:
Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛ պայքարում եմ մի մե՛ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:
Է. Ցեղակրօն ե՛մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:
Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՛նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:
Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:
Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է - աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի հանդէպ:



Զոհապաշտ եմ ես և ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պշտպանմունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար:



Ցեղով է ապրում, ստեղծագրծում և հավերժանում ժողովուրդը: Մարդկային մշակույթի գործում զորացնող ուժ է ցեղայնությունը: Արդ թե ինչու ցեղային անհատականության եղծումը ցեղակրոնը համարում է ոճիր ուղղված մարդկության և մասնավորապես իր ցեղի դեմ:



Ցեղակրոնը խորշում է այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնք միտում ունեն մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ կաթից:

Ցեղակրոն շարժում
Ցեղակրոնը հետապնդում է այս գաղափարը՝ հավատարիմ մնալ իր ցեղի հոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը:

Ցեղակրոն եմ ասել է պարտավոր եմ, կարող եմ, ուզում եմ գերազանցել և պետք է  գերազանցեմ ազգիս թշնամիներին:
Տկարություն և նահանջ չի ճանաչում Ցեղակրոնը:Իր նախնիների մեծությանը հետամուտ ցեղկրոնը պատկառում է իր ցեղից և աշխատում է ամենուրեք արժանավորապես ներկայացնել դա:
Հայ մարդու հետ Ցեղակրոնը խոսում է հայերեն, որովհետև գիտակցում է, որ լեզվի մահը արագացնում է ժողովրդի հոգևոր մահը:


Նրա համար նախասիրելի են այն գիտությունը, արվեստն ու արհեստները, որոնք կարող է ծառայեցնել իր ցեղի հզորությանը և հաղթանակին:



 Հանուն ցեղի հաղթանակի Ցեղակրոնը պարտավոր է չթողնել, որ դաժան դարերի հարվածների տակ չմեռնի Մամիկոնյանների ռազմաշունչ ոգին:



Ահա սա է Ցեղակրոնության հիմնական գաղափարը:



Մանրամասներն այստեղ՝ 
http://pilisopayutyun.blogspot.com/2008/03/blog-post_2904.html:

Комментариев нет:

Отправить комментарий