четверг, 31 января 2013 г.

Շների թագավորությունը


Շատ ժամանակ առաջ շներն ունեցել են իրենց թագավորությունը:  Այդ թագավորությունում  եղել է հսկայական պալատ: Պալատում կար անկրկնելի գեղեցիկ սրահ: Սրահի սյուներն  ամենալավ երշիկից էին պատրաստված, վարագույրները նրբեշիկից էին, գորգերը՝ ամենալավ սալից: Եվ այնտեղ գահը խոզապուխտից էր, իսկ դեպի գահը  տանող աստիճանները շաքարե ոսկորներից էին և  այդ ոսկորների վրա մատի հաստության միս էր: Բոլոր շները ապրում էին այդ պալատում համերաշխ և երջանիկ,  չգիտեին ինչ է սովը , որովհետև ինչ  ցերեկն ուտում էին, գիշերը նորից աճում էր:

Բայց մարդիկ նախանձում էին, որ շներն ունեն իրենց թագավորությունը երկրի վրա: Սկսեցին նրանք կախարդել, մինչև շների թագավորությունը պալատի հետ հողի տակ անցավ:

Եվ  այսպես  պատահում է աշխարհում բոլոր շների հետ. հանկարծ  հիշում են նրանք   շների կորած  թագավորության մասին, փոս են փորում հողի մեջ և հոտ են քաշում, հոտ են քաշում, թե արդյոք երկրի խորքում չի զգացվում երշիկի, խոզապուխտի կամ սալի հոտ:

Комментариев нет:

Отправить комментарий