вторник, 30 августа 2016 г.

Մեդիալրագրություն /2016-2017 ուս. տարի/

 
                                                                                                          ծրագիր
Մեդիալրագրություն /ընտրությամբ գործունեություն/ 
Ժամաքանակը՝ շաբաթական 4 ժամ      
                                                     

Լրագրություն առարկայի դասավանդման խնդիրներն են
Բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման հմտությունների մշակում:
Վերլուծական և քննադատական մտածողության զարգացում:
Բառապաշարի հարստացում:


Առարկայի նպատակներն են
Խոսքի մշակույթի ձևավորում /բանավոր խոսքն ավելի մշակված է դառնում, ավելի գրագետ/
Անալիտիկ մտածողության զարգացում /վերլուծել, պատմել, կարծիք հայտնել/
Լրագրողական էթիկայի ձևավորում /ճիշտ ներկայանալ/
Մեդիահմտությունների զարգացում /նյութը մոնտաժել, տեղադրել կայքում, բլոգում/
Լուսաբանել կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները /ըստ ուսումնական տոնացույցի/

Ուսումնական միջավայր
Հարմարավետ դասարան, որտեղ կա համակարգիչ՝ համապատասխան ուսումնական ծրագրերով, էլեկտրոնային գրատախտակ, համացանց:
Ելնելով առարկայի առանձնահատկություններից դասը կարող ենք անցկացնել տարբեր վայրերում /այլ դպրոցներում, ցուցասրահներում, այգում, փողոցում և այլն/:
Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը:
Կայքը և ենթակայքը:

Անհրաժեշտ ուսումնական գործիքներ
Համացանցին միացված համակարգիչ:
Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ:
Նոթբուք կամ նեթբուք:

Ուսումնական գործունեության ձևերը
Ռադիո, TV- տարբեր թեմաներով վիդեոնյութեր
Հետազոտական աշխատանք
Համագործակցային աշխատանք/աշխատանք խմբով/:
Կայքի նյութերի, հոդվածների, գրքերի, բլոգային նյութերի, ռադիոնյութերի  քննարկում:
Կայքի, ենթակայքի սպասարկում:

Առարկայի բովանդակությունը
Ի՞նչ է լրագրությունը:
Ինչո՞ւ ենք ընտրել լրագրություն առարկան:
Կայքը, կայքում մուտքագրվող տեքստերի սկզբունքները:
Լուր: Ի՞նչ է լուրը:
Լուր՝ ինչ, որտեղ, երբ: Գրել լուր տարբեր թեմաներով:
Լուսանկար: Լուրին կցվող լուսանկար: /Գրել լուր և կցել համապատասխան նկար/
Հարցազրույց: Ի՞նչ է հարցազրույցը:
Հարցեր կազմելու սկզբունքը:
Հարցերի տեսակները:
Գրագետ խոսքի կարևորությունը հարցազրույցի ժամանակ:
Ռեպորտաժ: Ինչ, որտեղ, երբ, ինչու:
Գրել ռեպորտաժ:
Ռադիո: Ստեղծում, ընթացք, ավարտուն աշխատանք: 

Լուսաբանել կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները՝ ստուգատեսները, մեդիաօլիմպիադաները, մեդաիուրբաթները, ուսումնական տոները, ցուցահանդեսները, մասնակցել մամլո ասուլիսներին, ցուցադրություններին:
Առարկայի շրջանակներում իրականացվող նախագծեր
Ուսումնական ռադիո 
Տաթևիկ Աբրահամյան 

Комментариев нет:

Отправка комментария