четверг, 25 августа 2016 г.

Շիրվանզադե. Արտիստը

Նախագծի իրականացման ժամանակը՝  սեպտեմբերի 19-25
Նախագծի մասնակիցները՝  7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝

  • Ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացում
  • Տեքստի գլխավոր մտքերն առանձնացնելու կարողության զարգացում
  • Բառապաշարի հարստացում 
  • Անդրադարձ պատկերավորման միջոցներին
Նախագծի ընթացքը
  • Պատմվածքի ընթերցում-քննարկում
  • Տեքստի գլխավոր մտքերի առանձնացում-վերլուծություն
  • Վերլուծական-ստեղծագործական աշխատանքների պատրաստում և հրապարակում բլոգներում
Նախագծի արդյունքում կստեղծվեն բլոգային վերլուծական-ստեղծագործական նյութեր:

Առաջադրանքներ
Կարդա՛ ,,Արտիստը,, պատմվածքը
1. Բացատրի՛ր բառերը՝ կացարան, կենցաղ, մենակեց, արտիստ, յուր:
2. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:
3. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:
4. Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:
5. Ինչո՞ւ էին Լևոնին ,,արտիստ,, ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:
6. Բնութագրի՛ր Լևոնին:
7. Ներկայացրու Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
8. Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի ,,Ես և նա,, պատմվածքի հերոսի հետ: 
9. Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրի՛ր:
10. Փոքրիկ հետազոտություն իրականացրու ժամանակակից թատրոնների և ներակայացումների մասին. ինչպիսի թատրոններ կան, ինչպիսի ներկայացումներ են բեմադրվում, ովքեր են այցելու թատրոն, ինչո՞ւ:
11. Նայի՛ր ,,Արտիստը,, ֆիլմը, համեմատիր բնագրի հետ և գրիր քո հիմնավորված կարծիքը: 


Комментариев нет:

Отправка комментария