Страницы

воскресенье, 21 августа 2016 г.

Իմ գրադարանը

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցները՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ 

  • Խրախուսել ընթերցանությունը
  • Սովորողների մոտ ստեղծել հետաքրքրություն գրականության նկատմամբ
  • Մղել ստեղծագործելու
  • Մասնակցել ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում իրականացվող բազմաբնույթ և հետաքրքիր նախագծերին ու միջոցառումներին
Իրականացման ընթացքը
Շաբաթվա մեջ մեկ դասաժամ `45 րոպե , մայրենիի դասն անցկացնում ենք ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում: Սովորողներն իրենց ցանկությամբ ընտրում են որևէ գիրք և կարդում են: Դասաժամի վերջին 15 րոպեներին հավաքվում են ընթերցասրահի մի անկյունում և քննարկում-ներկայացնում կարդացածը: 
Յուրաքանչյուր սովորող իր բլոգում բացում է ,,Իմ ընթերցած գրքերը,, կամ ,,Իմ գրադարանը,,  բաժինը, որտեղ տեղադրում է վերլուծություններ, տեղեկություններ իր կարդացած գրքերի վերաբերյալ, դուրս գրում հետաքրքիր մտքեր: 
Յուրաքանչյուր սովորող   Գրադարան newsi համար պատրաստում է մեկ հաղորդում: 
Տարվա վերջում՝ հունիսին, յուրաքանչյուր սովորող ամփոփում է իր կարդացած գրքերը, ներկայացնում մեկ տարվա ընթերցանության արդյունքը: 



Комментариев нет:

Отправить комментарий