воскресенье, 27 июля 2014 г.

Իգոր: Ութ տարեկան

Ես դժգոհ էի Սանկտ Պետերբուրգի մանկատնից, և  ես սխալվում էի:  Նովոսիբիրսկի անչափահաս հանցագործների գաղութում ավելի վատ է: Մանկատանը մեզ կերակրում էին մսի ավելորդ կտորներով, համենայն դեպս , դրանք թարմ էին: Այստեղ դրանք նեխած են: Այս ամբողջ ընթացքում երևի ինձ մոտ ձևավորվել է իմունային հզոր պաշտպանություն:
Մանկատանը սպիտակեղենը խոնավ էր, այստեղ այն լցված է մատի հաստություն ունեցող փայտոջիլներով: Նույնիսկ մկները վախենում են դրացից: Մանկատանը անընդհատ մեզի հետ հոտ էր գալիս, այստեղ ամեն տեղից նեխածության հոտ է փչում:
Ես երկար փոշմանեցի, որ վրեժ լուծեցի Վլադիմիրի համար, գնդապետի հետ գնալու փոխարեն: Վերջերս իմացա, որ իմ նախկին ապագա հայրը բանտարկված է: Նա իսկապես պեդոֆիլների ցանցի մեջ էր մտնում: Իմ ընկերները ճիշտ էին: Եթե նույնի՞սկ շքանշաններով զինվորականին չի կարելի հավատալ….

Առաջին իսկ օրը, քանի դեռ քնած էի, իմ բոլոր իրերը գողացան: Գիշերը անընդհատ ձայներ են լսվում: Երբեմն գռոցներ են լսվում,  իմ երևակայությունը սկսում է սարսափնր նկարել , և ես չեմ կարողանում հանգստանալ:
Վանյան նույնպես այստեղ է: Քանի որ նա էր ինձ դաշույնը տվել, տնօրենը որոշեց, որ նա իմ հանցակիցն է: Առաջին իսկ օրը նրան ծեծեցին: Նա կարծես ձգում է հարվածները: Ես խառնվեցի, որպեսզի օգնեմ: Նա ասում է, որ ամբողջ կյանքում ինձ պարտական է: Վանյան իմ փոքր եղբայրն է դարձել:
Այստեղ ևս աշխատում ենք արհեստանոցներում: Որբեր, հանցագործներ, ձերբակալվածներ, սրանք բոլորը արդյունաբերողների համար էժան աշխատողներ են: Ես խաղալիքներ եմ պատրստում արևմուտքի երեխաների համար:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Комментариев нет:

Отправить комментарий