суббота, 12 июля 2014 г.

Մեծ Ինկը

Հոգիները շրջապատում են Ուլիս Պապադոպուլոսին: Յուրաքանչյուրը նրա ականջին շշնջում է.
-Թող քո մեջ մտնեմ:
-Ինչո՞ւ եք դուք ցանկանում մտնել իմ մեջ, սուրբ Ռաուլ,- հարցնում է Պապադոպուլոսը:
-Տեսնո՞ւմ ես,-ասում է Ռաուլը,-  մահկանացուն ավելի հեշտ է լսում այս հոգիներին, քան մեզ:
Հանկարծակի ես ասում եմ ինքս ինձ, որ երբ  որոշ մարգարեներ վստահեցրել են, թե շփվել են հրեշտակների հետ, իրականում խոսել են իրենց մեր տեղը դրած չդատված հոգիների հետ
-Թող քո մեջ մտնեմ,- կրկնում է հոգին:
Հույն ճգնավորը զարմացած է: Նա տեսնում է Ռաուլին և չի հասկանում, թե ինչու նրա ձայնը հանկարծ փոխվեց և նման բաներ է առաջարկում: Կասկածներով լցված, նա սկսում է աղոթել: Բայց  աղոթելու հետ, նրա հոգին սկսում է լքել մարմինը: Վտանգ:

Ես խառնվում եմ:
-Է՜յ, ուրվականներ, ինչո՞ւ եք դուք մնում Երկրի վրա:
Նրանցից մեկը շրջվում է իր որսից, որպեսզի պատասխանի:
-Մենք պետք է վրեժ լուծենք  մեզ սպանած կոնտիստադորներից: Այս ճգնավորը նրանց ներկայացուցիչներից մեկն է, այնպես որ մենք նրան կհետապնդենք, և, վստահեցնում եմ քեզ, դևեր հալածող ոչ մեկը մեզ նրա մարմնից դուրս չի քշի:
-Է՜յ, ընկերներ,- բացականչում է Ռաուլը,- չեք ամաչում հարձակվել խեղճ մահկանացուի վրա: Ձեզ արժանի հակառակորդ ընտրեք:
Դա նրանց վրա չի ազդում:
-Ուժով չափվել հրեշտակի հետ: Ի՞նչ իմաստ ունի: Մենք նախընտրում ենք խփել ձեր ցավող հատվածներին, ձեր  ,,հաճախորդներին,,:
Դժբախտաբար, ճգնավորը, որ չի դադարում աղոթել, սկսում է քիչ-քիչ դուրս գալ իր մարմնից: Չդատված հոգիները շրջան են կազմում նրա գլխի շուրջ, որից սկսում է հայտնվել  նրա հոգու տեսանելի ձևը:
Ես գոռում եմ:
-Ո՛չ, մնա քո մարմնի մեջ, դադարի՛ր աղոթել:
Բայց ճգնավորն ինձ չի լսում, և ուրվականները պտտվում են նրա շուրջը, որպեսզի օգնեն ինչքան հնարավոր է արագ թողնի մարմինըԽեղճ Պապադոպուլոսին իր մարմնի հետ միացնում է միայն բարակ արծաթե թելը: Միամիտը կարծում է, թե գտնվում է միստիկական էքստազում, երբ նրան ուղղակի հեռացնում են:
Որպեսզի ժամանակ շահենք, ես փորձում եմ երկխոսություն սկսել ուրվականների հետ: Ուրվականները զարմանում են, որ ես հետաքրքրվում եմ իրենցով:
Նրանք համաձայնում են  իրենց որսին բաց թողնել և բացատրում են մեզ, որ տանջվում են: Տանջանքը չդատված հոգիների հիմնական որակն է: Նրանք մանրամասն պատմում են մեզ իրենց չարակամների մասին:
Պապադոպուլոսը մտնում է իր մարմնի մեջ և ուշագնաց լինում: Ուրվակաների պատմությունը իրենց անցյալ կյանքի մասին պաթետիկ է: Դրա շնորհիվ ես տեսնում եմ նրանց տառապանքները և հասկանում եմ: Ես կապի մեջ եմ մտնում նրանց հին մշակույթի հետ: Տեսնում եմ նրանց խաղաղ կյանքը մինչև Արևելքից եկած զավթիչների հարձակումը: Տեսնում եմ Կուսկոն մինչ աղետը, այդ զարգացած ամենօրյա կյանքը, Արևի մշակույթը: Ես սկսում եմ հասկանալ ինկերին, և ,իսկապես, իմ մասնակցությունը նրանց  շեղում է, իսկ հետո հանգստացնում է:
-Դուք կարող եք օգնել մեզ երկինք գնալ,-  ի վերջ, հարցնում է հին ռազմիկներից մեկը:
Ես պատասխանում եմ, որ չգիտեմ: Եվ հետո փակում եմ աչքերս ու հասկանում եմ, որ կարող եմ: Դա հրեշտակների առավելություններից մեկն է: Որպեսզի ուրվականներն ընկնեն Դրախտ, բավական է թույլ տալ նրանց մտնել մեր միջ և դուրս գալ մեր պսակի միջով:
Բայց ինկերի ուրվականներն ասում են, որ չեն կարող հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ղեկավարը ետ չի ստացել իր գլուխը: Այդ անգլուխ ուրվականը՝ Ատախուլպան, Մեծ Ինկի վերջինն է, սպանվել է Ֆրանցիսկ Պիզարոյի կողմից 1533 թվականին: Իսպանացին, թշնամուն խեղդելով, գլուխը մարմնից առանձնացրել է, որպեսզի իր զոհը Դրախտ չընկնի: Զավթիչը գիտեր ինկերի հավատքը: Նրանց համար վերամարմնավորումն անհնար է, եթե մարմինը աստվածների առաջ է կանգնում ոչ լիարժեք: Այնպես որ Պիզարոն հատուկ է թաքցրել գլուխը, որ ամբողջ բնակչությունը սարսափի մեջ ընկնի:
Ուրվականներից մեկն ասում է, որ մարմնի և գլխի միջև հայտնվել է <<լույս տվող ուղի>>, որը կօգնի նրանց միանալ:
Այս առասպելը չի ոգեշնչել <<Լույս տվող ուղի>> անվանվող մաոսական հեղափոխական շարժումը Պերույում, որը ստիպեց երկար խոսել իր մասին ութսունական թվականներին:
Իսկապես, մենք էինք այդ ապստամբներին ոգեշնչում: Այդ ժամանակ մենք ամեն ինչի պատրաստ էինք, որպեսզի միացնենք մեր թագավորի գլուխը և մարմինը:
Ռաուլը և ես փորձում ենք լուծել խնդիրը: Մենք գտնում ենք գլուխը Վատիկանի գրադարանի արխիվները նայելիս: Այն թաղված է Կիպայանից ոչ հեռու գտնվող մի փոսում, մի տեղ, որտեղ Մեծ Ինկը վերջին հաղթանակը տարավ թշնամիների դեմ: Մենք ամերիկյան հնագիտական արշավ ենք կազմակերպում՝ միտք ունենալով պեղել գլուխը և միացնել մարմնին: Գտնվում ենք պերուական թանգարանում:
Երբ Մեծ Ինկի մամինը վերականգնվում է, նրա հոգին սկսում է լույս արձակել:
Ինչքան էր նա սպասել սրան: Ի պատասխան նա առաջարկում է օգնել մեզ ինչքան ներում են իր ուժերը:  Նրան բացատրում ենք մեր փնտրտուքների իմաստը, մենք հրեշտակներ ենք և ցանկանում ենք իմանալ՝ ինչ կա մեզնից վեր:
Ատախուլպան ընկնում է մտքերի մեջ:
Նա ասում է, որ որպես Ինկերի կայսր և Արևի որդի, իհարկե, գիտի իր ազգի պանթեոնը: Նա մտածում է, որ հրեշտակներից վեր գտնվում է Աստված, բայց ինքը չգիտի, թե մենք ինչպես կարող ենք դա ստուգել:
Ռաուլն ասում է, որ հրեշտակներից վեր գտնվում է <<Յոթերի>> երկիրը: Արդյոք այդ թիվը նրան ոչինչ չի ասում:
Այդ պահին կայսրն ասում է մեզ, որ մի անգամ, երբ նրա հոգին թափառում էր Կորեայի և Պերույի դեսպանություններում, հնդիպեց  մի նշանավոր աղջկա: Նա ոչ միայն շատ բան գիտեր, այլև եկել էր շատ հեռվից: Դատելով նրանից, ինչ գիտեր Ատախուլպան, հաջորդ կյանքերում աղջկան հետապնդող աշխարհը բարձր էր մարդկանց  և հրեշտակների աշխարհներից: Նրան չզարմացրեց, որ սովորական կինը իր հոգու խորքում պահում էր յոթերի երկրի գաղտնիքըՉէ՞ որ մենք ինքներս տեսանք Պապադոպուլուսի դեպքը, երբ լուսավոր էակները երբեմն սիրում են օգտագործել մարդկանց, որպեսզի պահեն իրենց գաղտնիքները և գանձերը: Նրանք դա լցնում են մարդկանց ենթագիտակցության հատակում, որը դառնում է իրենց թաքստոցը:
-Ո՞վ էր այդ մարդը,-հարցնում է Ռաուլը:
Ատախուլպան կռանում է և շշուկով ասում մեզ.
-Նատալի Կիմ, Պերույում Կորեայի դեսպանի աղջիկը:
Այդ բառի հետ հին կայսրը դեմքին խիստ արտահայտություն է տալիս և հրամայում է իր ռազմիկներին շրջապատել իրեն: Ամբողջ փայլով պատրաստ են թռչել Դրախտ:
Մեկը մյուսի հետևից նրանք անցնում են մեր ոտքերի միջով, անցնում մարմնի միջով և դուրս գալիս պսակից: Ռաուլը և ես գալարվում ենք ցավից, քանի որ ամեն անգամ , երբ չդատված հոգին անցնում է մեր միջով, մենք զգում ենք նրանց անցյալի ցավերի ժայթքումը:
Երբ նրանք արդեն հեռու են և մենք նորից մենակ ենք, ես հարցնում եմ.
-Նատալի Կիմ, դու նրան ճանաչո՞ւմ ես: Ո՞վ է նա:
-Իմ հաճախորդներից մեկն է,- մտածկոտ պատասխանում է Ռաուլը:  
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Комментариев нет:

Отправить комментарий