среда, 23 июля 2014 г.

Վեներա: Ութ տարեկան

Ես լուսնոտության նոպաներ եմ ունենում: Գիշերները վեր եմ կենում և քայլում եմ տանիքում: Ատում եմ, երբ իմ մարմինն ինձ չի լսում: Կարծես Ուրիշը՝ ինձ մեջ բանտարկվածը, շարժվելու ցանկությամբ է բռնված:
Երբ ես արթանաում եմ, ինձ տանջում է գլխացավը: Ուրիշը երևի չի բավարավել քայլելուց և շարունակում է կրծել ինձ ներսից:
Առաջին ելույթից հետ մոդելի գործի առաջարկություններն ավելի շատ են դառնում: Ինձ ցանկանում են ավելի ու ավելի: Մայրիկը զբաղվում է ձևական գործընթացներով և գործակալությունների հետ բանակցություններ է վարում իմ անունից:

Ես ութ տարեկան եմ և ինքս եմ գումար վաստակում: Մենք բոլորս պետք է երջանկության գագաթնակետին լինեինք, բայց մայրիկը և հայրիկը չեն դադարում կռվել: Նրանք խոսում են ,,փոքրիկի փողերի,, մասին: Նրանք երևի ինձ են ակնարկում, մեծերի ևս մի խոսք, որը չեմ հասկանում: Մայրիկն ասում է, քանի որ ինքն է բոլոր բանակցություններն անում, բնական է, որ իրավունք ունի որոշ տոկոսներ ստանալ որպես գործակալ: Հայրիկը պատասխանում է, որ այդ երեխային մենք միասին ենք ստեղծել և ավելացնում է, բացի այդ, նա ավելի շատ նման է իմ մորը, քան քեզ:
Ինձ դուր է գալիս, որ ծնողներս վիճում են իմ գեղեցկության վերաբերյալ այնպես, կարծես դա նրանց սեփական ձեռքբերումն է: Բայց մայրիկը գոռում է ավելի ու ավելի բարձր: Նա հայտարարում է, որ վարձել է մասնավոր քննիչ, որպեսզի նա հետևի հայրիկին և նրա դեմքին է շպրտում նկարներ՝ ,,իր հավի հետ մերկ,,:
Հայրիկն ասաց մայրիկին.
-Դու ծերանում ես, և ես պետք է մտածեմ քեզ փոխարինող գտնելու մասին:
Մայրիկն ասաց հայրիկին, որ նա չի կարողանում սիրով զբաղվել: Դա ճիշտ չէ: Ես պաշտում եմ, երբ նա ծածկում է ինձ համբույրներով և ասում, որ սիրում է ինձ: Հայրիկն ասաց մայրիկին, որ անուժ տղամարդիկ չեն լինում, այլ լինում են անկարող կանայք:
Մայրիկը նրան ապտակեց:
Հայրիկն ի պատասխան նրան ապտակեց:
Մայրիկն ասաց, որ եթե այդպես է, ինքը գնում է իր մոր մոտ: Նա վերցրեց արձանիկը և շպրտեց հայրիկի վրա: Այդ ժամանակ նրանք արտաբերեցին իրենց սիրելի արտահայտությունը ,,Միայն ոչ փոքրիկի առաջ,,: Նրանք գնացին իրենց սենյակ, ամբողջ ուժով գոռացին, հետո լռություն տիրեց և մայրիկը տնքաց ,,ոչ,, և ,,այո,, և ,օ, օ, օ,, իսկ հետո  նորից ,,այո, այո,, և ,,ոչ, ոչ,, կարծես չէր կարողանում որոշում կայացնել:
Ոչ ոք չեկավ գիշերն ինձ համբուրելու կամ հեքիաթ պատմելու: Ես միայնակ լաց էի լինում իմ սենյակում, իսկ հետ աղոթեցի: Ես ուզում եմ, որ ծնողներս քիչ կռվեն և ավելի շատ ինձնով զբաղվեն

Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսրենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий