Միշտ էլ լավ է ճամփորդելը: Լիքը նոր բաներ ես սովորում, տեսնում և հետո ուրիշների հետ խոսելիս զգում ես, որ դու ավելին գիտես: Մի քիչ էլ հպարտանալու տեղ է տալիս:
Թալինում երկրորդ անգամ էի: Ճիշտ է, առաջին անգամվա տպավորություններս այլ էին, բայց այս անգամ էլ յուրօրինակ ճամփորդություն էր սպասվում:
Թալինի բերդը: Դժվար է պատկերացնել, որ բերդ կարող ես գտնել ոչ թե ժայռերի վրա, այլ հարթ տարածությունում: Թալինի բերդը, որն այլ կերպ կոչվում է Քաղենյաց ամրոց, այդպիսին է, կառուցված է հարթ տարածքում, բայց պետք է ասեմ, որ բավականին լավ պահպանված բերդ է: Չնայած քարերից երևում էր, որ մի մասը վերանորոգած է: Ամեն դեպքում, էլի գովելի քայլ է: Պարզ երևում էր բերդի հաստաբուն պարիսպը, միջնաբերդը, միջնաբերդի պարիսպները: Իմ տեսած բերդերից սա ամենալավ պահպանվածն էր:
Բերդի ներսում շատերը իրենց համար տուն և գոմ էին կառուցել: Ինչպես բոլոր մարդիկ ձայնագրիչը տեսնելուն պես դուռը շրխկացրին մեր երեսին և փակվեցին տանը: Իսկ հետո հետաքրքրությունից դրդված բացեցին վարագույրը և սկսեցին թաքուն նայել մեզ:
Բերդի ներսում շատերը իրենց համար տուն և գոմ էին կառուցել: Ինչպես բոլոր մարդիկ ձայնագրիչը տեսնելուն պես դուռը շրխկացրին մեր երեսին և փակվեցին տանը: Իսկ հետո հետաքրքրությունից դրդված բացեցին վարագույրը և սկսեցին թաքուն նայել մեզ:
Պարոն Մարգարյանի պատմությունը լսելուց հետո բոլորս բարձրացանք միջնաբերդը: Միջնաբերդը բարձրանալու համար մի փոքր ճանապարհով է պետք գնալ, որը ավելի ճիշտ կլինի կոչել գաղտնուղի: Այստեղ շատ են անհրաժեշտ մագլցելու հմտություններ, վրադիր՝ տարածքն էլ ամբողջովին մութ էր, լավ կլինի լապտեր ունենալ: Անցնելով մթի միջով և շոշափելով պատերը դուրս եկանք միջնաբերդի բաց մասը, որտեղ արդեն լույս է, ուղղակի պետք է ուշադիր լինել, որպեսզի չընկնես: Ահա և լավագույն դիտակետը, հանգիստ տեսնում ես ամբողջ Թալինը, մոտակա բլուրները և պարզ , կապույտ երկինքը: Մի լավ տնտղեցինք բերդի բոլոր ծակուծուկերը: Նախշազարդ քարից բացի ուրիշ ոչինչ չգտնելով դուրս եկանք միջնաբերդից, մտանք բերդի տարածքում գտնվող փոքրիկ մատուռը և բարձրացանք արտաքին պարսպի վրա: Պարսպի մի մասը շատ հին էր, վրան կանգնելով մի պահ մտածեցի, որ ինձ պես էլ դարեր առաջ այստեղ կանգնել է հայը և պաշտպանել իր բերդը թշնամու ոտնձգություններից:
Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի: Այս եկեղեցին բավականին մեծ էր: Պարոն Մարգարյանն ասաց, որ Կաթողիկե անուն ունեցող եկեղեցները եղել են աթոռանիստ: Նայելով եկեղեցուն դրանում կարելի էր վստահ լինել: Պետք է ասեմ, որ եկեղեցին նաև շատ յուրօրինակ էր իր կառույցով, գմբեթը կլոր էր, որը չէր պահպանվել: Որոշ մասեր և զարդանախշերը ուղղակի հիացնում էին: Եկեղեցին կիսաքանդ էր: Հետագայում մարդիկ որոշել էին կողքին մի այլ եկեղեցի կառուցել՝ Սուրբ Աստվածածինը: Բայց կարծում եմ, ավելի ճիշտ կլինել վերանորոգել Կաթողիկեն և դարձնել գործող եկեղեցի:
Արուճի քարավանատուն: Հայաստանում պահպանված մի քանի քարավանատներից մեկը: Դե բոլորին էլ հայտնի է, որ հայերը լավ վաճառականներ են եղել, իսկ դա ապացուցում է քարավանատների գոյությունը: Ասում են քարավանատներ շատ են եղել, բայց չեն պահպանվել: Բացի այդ իմացա, որ հայերը զբաղվել են ուղտաբուծությամբ: Արուճի քարավանատունն իր չափերով փոքր էր, զարմանալի էր, բայց էլի ինչ-որ չափով վերանորոգված էր: Նայելով քարավանատան ավերակներին կարելի էր պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել այն , երբ ամբողջականն էր: Կարելի էր մտածել, որ վաճառականները ձիերով ու ուղտերով բեռնված կանգնել են հենց իմ կանգնած տեղում և զբաղվել առևտրով:
Արուճի եկեղեցի: Այս եկեղեցին ևս կիսակառույց էր, բայց եզարկացնում եմ, որ, ի տարբերություն մյուսների, այստեղ կատարվում են ժամերգություններ և մարդիկ անընդհատ գնում -գալիս են: Դա հեշտ էր պարզել նայելով վառված մոմերին և ընդհանրապես զգացվում էր, որ հետևում են եկեղոցու ներսի մաքրությանը: Այս եկեղեցին այնքան մեծ էր, որ ես մի պահ մտածեցի՝ ժամերգությունների ժամանակ ամբողջ Արուճն այստեղ տեղ կաներ: Զարմանալի տեսարան էր բաց գմբեթից, երկնքի պարզությունը գմբեթի կլորության մեջ տեսնելը մի փոքր այլ զգացումներ էր արթնացնում:
Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի: Այստեղ առաջին անգամ էի: Ընդամենը մի ժայռ էր, որի վրա բրոնզի դարաշրջանում ապրել էին մարդիկ: Բայց ժայռն ինքնին յուրօրինակ էր, դեռ մնացել էին նախամարդկանց հետքերը: Ժայռի ամբողջ երկայնքով փորված էին փոքրիկ փոսեր, դրանք ջուր հավաքելու համար էին: Մի քիչ քայլեցինք տարածքով: Հետո երեխաները հայտնաբերեցին մի փոս, որը ժայռի մեջ գնացող գաղտնի ճանապարհ ուներ: Ինձ երկար համոզելուց հետո, հասկացա, որ հետաքրքրությունս չեմ կարող զսպել և ծակով ներս մտա: Իմ առջև մի սենյակ էր, մթությունը թույլ չտվեց լավ տեսնել, բայց սենայկի բարձրությունը մոտ երկու մետր էր, բավականին լայն էր: Աչքիս ընկավ պատի վրա փորված լվացարանի պես մի բան: Եզրակացնում եմ, որ դա դամբարան է եղել:
Այսքանով ավարտում եմ իմ պատումը: Օրը հագեցած էր, բայց հոգնություն չես զգում: Նաև ճամփորդությունն օգնեց բացահայտել մարդկանց:
23.10.2014
Комментариев нет:
Отправить комментарий