четверг, 9 октября 2014 г.

Բանահավաքչական պլեներ

Անցկացման ժամանակը՝ հոկտեմբերի 23:
Մասնակիցներ՝ Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:

Նպատակը՝ հայրենագիտական արշավ կազմակերպել, ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ժողովրդի սովորույթները, կատարել բանահավքչական աշխատանք:

Երթուղին՝  Երևան- Թալինի բերդ/Քաղենիի ամրոց/-Սուրբ Կաթողիկե եկեղեցի- Սուրբ Աստվածածին եկեղեցի-Արուճի քարավանատուն- Արուճի եկեղեցի-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Երևան:


Նախագծի նկարագրություն

Նախապատրաստական աշխատանք
Պլեների մեկնարկելուց մեկ շաբաթ առաջ սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են, թե երթուղու որ հատվածում են իրականացնելու բանահավաքչական աշխատանքը և այն ինչ բնույթ պետք է կրի:

Ինչպե՞ս իրականացնել բանահավաքչական աշխատանք:
Առաջին հերթին ուսումանսիրում են տվյալ տարածաշրջանը, որտեղ պետք է իրականացնեն բանահավաքական աշխատանք, մոտավոր նախապատրաստում են հարցեր, ծանոթանում են բանահավաքչական գործի հետ, ուսումնասիրում են տվյալ տարածաշրջանի ավանդապատումները, զրույցները:

Աշխատանքներն իրականացվում են երկու ուղղությամբ:
1. Տարածաշրջանում տարածված զրույցների, ավանդապատումների, խաղիկների, երգերի ձայնագրություն, գրառում:
2. ,,Սասունցի Դավիթ,, էպոսի ձայնագրություն Թալինի բարբառով:

Պլեների համար անհրաժեշտ թվային գործիքներն են
  • ձայնագրիչ
  • ֆոտոխցիկ
  • նեթբուք
Արդյունքը տեղադրվում է սովորողների բլոգներում, ենթակայքում: 


Комментариев нет:

Отправить комментарий