Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 23-հոկտեմբերի 10
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
- Ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել հայրենիքի մի մասը՝ Հայաստանի բերդերը:
- Որոնելու, գտնելու համադրելու կարողությունների զարգացում:
- Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
Առաջին փուլ
Բերդ, բերդի կառուցվածքը, դիրքը, նշանակությունը: Ուսումնասիրություն, քննարկում:
Երկրորդ փուլ
Յուրքանչյուր սովորող նշված ցուցակից ընտրում է որևէ թեմա, որոնողական աշխատանք է կատարում իր թեմայով, արված աշխատանքի արդյունքը ներկայացնում բլոգում հրապարակված ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով:
Անհրաժեշտ է
Բերդերի ցուցակ
Անհրաժեշտ է
- Գտնել տեղկություններ բերդի կառուցման և կառուցողի մասին:
- Ավանդություններ, հետաքրքիր պատմություններ կապված բերդի հետ:
- Բերդի անվան բացատրություն:
- Հարցազրույց վերցնել տվյալ բերդ այցելած մարդկանցից , եթե այդպիսիք կան: Հնարավորության դեպքում անձամբ այցելել:
Բերդերի ցուցակ
- Ախթալայի բերդ /Լոռու մարզ, Ախթալա ավան/:
- Բոլորաբերդ կամ Պռոշաբերդ /Վայոց Ձոր մարզում/:
- Լճաշենի կիկլոպյան ամրոց /Լճաշենից հարավ-արևմուտք/
- Հալիձորի բերդ /Սյունիքի մարզ/
- Հոռոմ ամրոց /Շիրակի մարզ , Հոռում գյուղ/
- Տավուշի բերդ /Ցլիկ Ամրամի բերդ/
- Ամբերդ /Բյուրական/
- Բաղաբերդ /Սյունիք/
- Բջնիի ամրոց /Կոտայքի մարզ/
- Էրեբունի ամրոց
- Լոռու բերդ /Լոռու մարզ/
- Կաքավաբերդ /Խոսրովի անտառ/
- Սմբատաբերդ /Վայոց Ձոր/
- Արայի բերդ /Արագածոտնի մարզ/
- Բերդավան ամրոց /Տավուշի մարզ/
- Կայանաբերդ /Լոռու մարզ/
- Կոշի բերդ /Աշտարակի շրջան/
- Հայկաբերդ /Վայոց Ձոր/
- Մեղրիի բերդ
- Սև բերդ /Գյումրի/
- Քաղենիի ամրոց /Թալին/
Երրորդ փուլ
Նախագծի ավարտից և ամփոփումից հետո այցելություն Կոշի բերդ: Իրենց տպավորությունները սովորողները հրապարակում են կայքում և բլոգներում:
Комментариев нет:
Отправить комментарий