четверг, 5 февраля 2015 г.

Տրնդեզ /հայրենագիտական նախագիծ/

Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ փետրվարի 5-13
Նախագծի նպատակը՝  
  • Ուսումնասիրել, հետազոտել, որոնել տոնի հետ կապված հետաքրքիր պատումներ, ավանդություններ
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
  • Որոնելու, գտնելու, համադրելու կարողությունների զարգացում:
Նախագծի մասնակից սովորողները մինչև փետրվարի 13-ը ներքևում նշված
առաջադրանքներից մեկն են ընտրում, կատարում են հետազոտական, որոնողական աշխատանք: Գտած տեղեկությունները և որոնած նյութերը համադրում են և պատրաստում տեսաֆիլմ կամ պրեզենտացիա:
Առաջադրանքներ

1. Ինչպե՞ս են տոնել Տրնդեզը հին ժամանակ, ի՞նչ փոփոխություններ է կրել տոնը:
2. Տրնդեզի պատմությունը, ավանդույթները:
3. Տրնդեզի խորհրդանիշները:
4. Տրնդեզի  ուտեստները:
5.Ինչպե՞ս են տոնում Տրնդեզը Հայաստանի տարբեր մարզերում /հարցազրույց/:

Փետրվարի 13-ին ամփոփում ենք նախագիծը, յուրաքանչյուր սովորող ներկյացնում է իր աշխատանքը:


Լուսանկարը՝ անձնական արխիվից: 

Комментариев нет:

Отправить комментарий