Նախագծի տևողությունը՝ փետրվարի 2-28
Ամբան Հուռին
Սուտասանը:
Նախագծի մասնակիցները՝ 4-5-րդ դասարանի սովորողներ
Նախագիծը իր մեջ ներառում է երեք բաժին՝ ,,Կարդում ենք Տերյան,, ,,Կարդում ենք Թումանյան,, ,,Կարդում ենք Չարենց,,:
Նախագծի նպատակը
- Նշված հեղինակների ստեղծագործությունների քննարկման , վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:
- Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
- Հետազոտական աշխատանք կատարել
- Մեդիահմտությունների զարգացում ՝ ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու միջոցով:
- Գեղագիտական ճաշակի ձևավորում հեղինակների լավագույն ստեղծագործությունների ուսուցման միջոցով:
- Մեդիափաթեթների, աուդիոգրքերի, ներկայացումների, videoart-երի ստեղծում:
Նախագծային առաջադրանքների տեսակները
- Հետազոտական աշխատանք
- Ընթերցանություն
- Խմբային աշխատանք
- Տեղեկատվություն որոնում համացանցից , գրքերից:
- Որոնողական, հետազոտական աշխատանք նախագծի թեմայով և արված աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:
- Տեսանյութերի, մեդիաֆիլմերի պատրաստում ըստ նախագծի թեմաների:
1. ,,Կարդում ենք Տերյան,, նախագիծ
- Տերյանի ստեղծագործությունների ընթերցում և քննարկում:
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
- Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:
- Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
- Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
- Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրիր ըստ բանաստեղծության:
- Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:
Գարնան քաղաքում
Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
- Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:
- Պատկերավոր գրիր քո տեսած գարունը՝ օգտագործելով փոխաբերություններ:
Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
- Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
- Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:
- Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:Մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
- Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավոր պատմիր:
- Դուրս գրիր բնության պատկերները:
Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: /Կարող ես օգտվել էլ. բառարանից/:Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
- Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, նոր վերնագիր հորինիր:
Սովորողների ընտրած բանաստեղծությունների ընթերցում և քննարկում:
2. Տերյանական բանաստեղծությունների աուդիոգրքի ստեղծում: Ընտրում ենք բանաստեղծություններ, ձայնագրվում, պատրաստում աուդիոգիրք:
3. Մեդաֆիլմերի պատրաստում: Ա. Յուրքանչյուր սովորող ընտրում է որևէ բանաստեղծություն, արտասանում է, նկարներ է պատրաստում և ստեղծում իր ֆիլմը:
Բ. Խմբային աշխատանք: Ընտրում ենք Տերյանի բանաստեղծություններից որևէ մեկը, սյուժեին համապատասխան սցենար մտածում և նկարում ենք videoart:
Ակնկալվող արդյունք՝ աուդիոգրքերի և տեսաֆիլմերի պատրաստում, գիտելիքի հարստացում:
Տեսաֆիլմեր
Հայկ Մարտիրոսյան
Մեսրոպ Օնանյան
Վանիկ Ադամյան
Հիմնական դպրոցի սովորողների պատրաստած աուդիոգիրքը
Նոր դպրոցի սովորողների պատրաստած աուդիոգիրքը
Կարդում ենք Տերյան
Հայկ Մարտիրոսյան
Մեսրոպ Օնանյան
Վանիկ Ադամյան
Հիմնական դպրոցի սովորողների պատրաստած աուդիոգիրքը
Նոր դպրոցի սովորողների պատրաստած աուդիոգիրքը
Կարդում ենք Տերյան
2. ,,Կարդում ենք Թումանյան,, նախագիծ
Նախագծի տևողությունը՝ 09.02.2015-20.02.2015
1. Հետաքրքիր պատմություններ Թումանյանի մասին: Սովորողները փնտրում են հետաքրքիր պատմություններ, ընթերցում ենք, քննարկում, իմի են բերում իրենց գտածը, համակարգում , ստեղծում են կամ ֆիլմ կամ պրեզենտացիա:
2. Թատերական ներկայացումներ: Ընտանեկան, խմբային ներկայացումներ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա: Կարող է լինել տիկնիկային, ստվերային և այլն:
3. Թումանյանի բանաստեղծությունների տեսաֆիլմերի ստեղծում: Կարող է լինել երկլեզու /հայերեն-ռուսերեն/ կամ եռալեզու /հայերեն-ռուսերեն-ագլերեն/:
4. Կարաոկեների ստեղծում: Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են տարբեր երգեր: Պատրաստել այդ երգերի կարաոկեները:
5. Թումանյանի հեքիաթների, բանաստեղծությունների, քառյակների, այլ ստեղծագործությունների վերլուծություն: Արդյունքը կարող է լինել բլոգային նյութ:
6. Թումանյանական շիլաշփոթ: Նոր հեքիաթի հորինում, թումանյանական հեոսներին բերել մեր ժամանակներ, մի քանի հեքիաթ խառնել իրար:
Քաջ ՆազարըԱմբան Հուռին
Սուտասանը:
7. Ընթերցանության ֆլեշմոբ, բաց դաս , պլեներ: Իրականացման վայրը՝ Թումանյանի այգի: Ավելի մանրամասն նախագիծը կդրվի բլոգում:
Նախագծի արդյունքը՝ տեսանյութերի և բլոգային նյութերի պատրաստում:
Տեսաֆիլմեր
Մեսրոպ Օնանյան
Ռոզա Խաչատրյան
Ռոզա Խաչատրյան
Թումանյանի մասին
Արարատ Քելեշյան
Տեսաֆիլմեր
Մեսրոպ Օնանյան
Ռոզա Խաչատրյան
Ռոզա Խաչատրյան
Թումանյանի մասին
Արարատ Քելեշյան
3. ,,Կարդում ենք Չարենց,, նախագիծ
Նախագծի տևողությունը՝ փետրվարի 23-27:
1. Չարենցի բանաստեղծությունների ընթերցում և քննարկում:
2. Բանաստեղծությունների հիման վրա տեսանյութերի պատրաստում:
3. Չարենցյան ընթերցումներ . մեդիաներկայացում:
4. Այցելություն Չարենցի տուն- թանգարան, հարցազրույցներ:
5. Չարենցի բանաստեղծությունների նկարազարդ էլեկտրոնային գրքի ստեղծում:
Ակնկալվող արդյունք՝ մեդիափաթեթի պատրաստում:
Комментариев нет:
Отправить комментарий