Բերդերը արհեստական կերպով ամրացված ռազմական կառույցներ են՝ թշնամիների հարձակումներից պաշտպանվելու համար: Ամրոցները և բեդերը հիմնականում կառուցվում են դժվարամատույց վայրերում, բարձրադիր տեղանքներում, շրջափակվում են աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվում հողաթմբերով ։ Ամրոցներում և հարակից տարածքում սովորաբար բացի կայազորից այլ բնակիչներ էլ են եղել:
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին: Կիկլոպյան ամրոցները կազմաված են տաշած քարե մեծ բեկորներից՝ առանց միացնող շաղախի: Հին հույները այս ամրոցները վերագրում էին կիկլոպներին: Կիկլոպյան ամրոցներ պահպանվել են նաև Հայաստանում՝ օր՝. Լճաշենի կիկլոպյան ամրոցը:
Եղել են նաև քաղաք-ամրոցներ: Միջնադարում սկսում են պարսպով ամրացնել նաև վանքերը: Դրանք դառնում են յուրահատուկ պաշտպանական տեղամասեր:
Ամրոցի կառուցվածքը:
Կենտրոնական մասում միջնաբերդն էր, որը ամրոցի առավել անառիկ՝ բարձրադիր և պարսպապատ մասն է: Միջնաբերդը բնակավայրի կենտրոնական և ամենազորեղ պաշտպանական հենարանն էր, որտեղ գտնվում էին թագավորի կամ տեղական վարչապետի ու ավագանու պալատական, բնակելի կառույցները, պաշտամունքային, վարչական ու տնտեսական շինություններ, զորանոցներ։ Ամրոցի կամ քաղաքի բնակելի թաղամասերի գրավման դեպքում բնակչությունը պատսպարվում էր միջնաբերդում, որտեղ նախապես ամբարված էր լինում սննդամթերք, խմելու ջուր, զինամթերք։ Միջնաբերդը երբեմն ունենում էր նաև ստորգետնյա գաղտնուղի՝ արտաքին աշխարհի հետ կապի, թշնամուն թիկունքից հարվածլու և, անհրաժեշտության դեպքում, փախուստի համար։
Միջնաբերդը ավելի հաստ ամրոցով էր պատված, քան ամրոցի արտաքին պատը: Միջնաբերդի շուրջը տարածված էր բնակավայրը, որտեղ կարող էին ապրել մարդիկ, կային տարբեր շինություններ՝ եկեղեցիներ, շտեմարաններ, տներ , այլ: Իսկ այս ամենը պատված է ամրոցի արտաքին պարսպով, որ կարող էր լինել աշտարակաձև:
Հետաքրքիր է, որ պարիսպները պատրաստվում էին հատուկ տեխնիկայով: Շաղախին խառնում էին ձու, կիր և ցլի արյուն: Մարդիկ կարծում էին, որ դրանք յուրահատուկ ամրություն են տալիս պարսպին:
Զինտեխնիկան՝ հրանոթները , այլ զենքեր, դրվում էին արտաքին պարսպի վրա: Ներսի կողմից պարսիպի վրա կար փոքր բարձրություն, աստիճաններ, որոնց վրա կանգնում էի զինվորները և նետերով խփում թշնամիներին: Պարսպի վերին մասում , հենց պարսպի մեջ կային փորված փոսեր, որոնք կոչվում էին հեռակնատներ: Այնպես էր փորված, որ ներսի կողմից լայն էր, իսկ դրսից՝ նեղ: Այդ անցքերից էին նետերով խփում: Դրսից նեղ էր, որ թշնամիները չկարողանան այդ անցքերից նետով խփել ամրոցի պաշտպաններին:
Հաճախ ամրոցի պարսիպներից դուրս էլի բնակության վայրեր էին լիում, դրանք կոչվում էին արվարձաններ: Պատերազմների ժամանակ դրսի բնակչությունը պատսպարվում էր ամրոցում:
Комментариев нет:
Отправить комментарий