Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ 01.04- 10. 05.2015
Նախագծի նպատակն է զարգացնել լրացուցիչ ընթերցանությունը, սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը գրականության նկատմամբ, մղել ստեղծագործելու:
Նախագիծն ընթանալու է երեք փուլով:
Առաջին փուլ
Այս փուլի ընթացքում սովորողները կարդամ են Մարկ Տվենի ,,Թոմ Սոյերի արկածները,, գիրքը: Գիրքն ընթերցելու են ամբողջ նախագծի ընթացքում, մաս-մաս: Որոշ հատվածներ կքննարեկնք առցանց, մնացածը նախապես կազմված հարցերի միջոցով կքննարկվի դասերի ընթացքում: Ընթերցանության ավարտից հետո նախագծի մասնակից յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում ինչպես ներկայացնի գրքի ամփոփումը՝ բլոգային վերլուծական նյութ, տեսաֆիլմ, ձայնագրություն, այլ:
Երկրորդ փուլ
Նախապես որոշած որևէ օր սովորողների հետ այցելում ենք Մայր դպրոցի ընթերցասրահ: Յուրաքանչյուր սովորող, պահպանելով ընթերցասրահից օգտվելու կանոնները, իր ցանկությամբ ընտրում է որևէ գիրք և 45 րոպե ընթերցում այն: Այնուհետև տանը պատում է գրում այդ գրքի մասին /ինչո՞ւ հենց այդ գիրքն ընտրեց, ինչի՞ մասին էր /վերապատմում է կարդացածը/, ինչո՞ւ այդ գիրքը խորհուրդ կտար մյուսներին/: Պատումը տեղադրվում է յուրաքանչյուր սովորողի բլոգում: Կարծում եմ այս աշխատանքը հետաքրքրություն կառաջացնի սովորողների մոտ գրկանության հանդեպ: Ընթերցասրահում յուրաքանչյուր սովորող կգտնի իրեն հետաքրքրող գիրքը , և այդ գիրքն իսկապես նրան կհետաքրքրի, քանի որ ընտրությունն իրենն էր և պարտադրված չի կարդում : Գիրքը կարող է լինել այլ բնագավառի/սպորտ, մաթեմատիկա, բնագիտություն, օտարալեզու գիրք և այլն/:
Երրորդ փուլ
Այս անգամ սովորողն էլի իր ցանկությամբ որևէ ստեղծագործություն է ընտրում՝ վիպակ, հեքիաթ, առակ, պատմվածք և այլն: Կարդում է , տեղադրում իր բլոգում, տեղեկություն փնտրում տվյալ ստեղծագործության ժանրի մասին: Դասի ընթացքում յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընտրածը, քննարկում մյուսների հետ: Այս փուլում սովորողը պետք է այնպես ներկայացնի, որ հետաքրքիր լինի ու մյուսները լսեն: Վերջում ամփոփում ենք արդյունքները՝ ո՞ւմ ստեղծագործություններ էր ամենահետաքրքիրը, ո՞ր հեղինակի գործերից էին շատ ընտրել, ո՞վ ավելի լավ ներկայացրեց:
Յուրաքանչյուր սովորող պարտադիր պետք է մասնակցի բոլոր երեք փուլերին: Գնահատումը կարվի նախագծի ավարտին: Գնահատելիս հիմք է ընդունվելու արված աշխատանքի որակային կողմը:
Комментариев нет:
Отправить комментарий