четверг, 9 марта 2023 г.

Փրկիչը՝ տարեկանի արտում

Այս գիրքը կարող է Ձեզ հայտնի լինել ,,Տարեկանի արտում,անդունդի եզրին,, վերնագրով: Եթե չեմ սխալվում, դա տպագրվել էր խորհրդային տարիներին և թարգմանվել՝ ռուսերենից: Վերջին տարիներին գիրքը թարգմանվեց բնագրից և վերնագիրը ևս փոխվեց: Չեմ կարող ասել, թե ինչքանով է ճիշտ երկրորդ վերնագիրը, բայց կփորձեմ այն բացատրել նյութիս վերջում:
Այսպես, գիրքը պատմում է Հոլդն Քոֆիլդի մասին կամ նրա կյանքի մի քանի օրվա մասին:  Ընդ որում՝ ամեն ինչ ներկայացված է մանրամասն: Ընթերցելը ձանձրալի չէր, բայց չեմ կարող ասել, թե մեծագույն բացահայտումներ արեցի, թեև այդպիսիք քիչ չէին:
Քոֆիլդը արտահայտվում է պարզ, անկեղծ, զայրույթով: Նա տանել չի կարողանում կեղծավորությունը, խոսելիս ասում է ,,ատում եմ,,: Քոֆիլդին հեռացրել են դպրոցից, բայց նա չի ցանկանում վերադառնալ տուն, որովհետև արդեն որերորդ անգամ չի կարող ասել այդ մասին, բացի այդ, նրան սպասում են չորեքշաբթի: Ի՞նչ է ուզում Քոֆիլդը, ի՞նչ է կամենում: Դա դժվար է հասկանալ, մանավանդ, երբ նայում ես նրա կյանքին, ո՞րն է նրա նպատակը: Առաջին հայացքից անպատասխանատու, անկանոն կյանքով ապրող, ձգտում չունեցող մարդու կարող եք տեսնել: Բայց լիովին փոխվում է պատկերը, երբ Հոլդնն ասում է, որ կցանկանար տարեկանի արտում տեսնել փոքրիկների խաղը, կանգնել անդունդի եզրին, որպեսզի բռնի նրանց, եթե ընկնելուց լինեն: Հուզիչ է, չէ՞, և միանգամայն անկեղծ, ամբողջովին անկեղծ, ինչպիսին Քոլֆիլդն է: Կարծում եմ, Դուք հասկացաք վերնագրի բացատրությունը...
Չի կարելի դադարել մարդուն սիրել միայն այն պատճառով, որ նա մեռել է , գրողը տանի, մանավանդ, որ նա լավն էր բոլոր կենդանի արարածներից...
Եվ նա սիրում է իր եղբորը, հիշում դեպքեր, երբեմն խոսում նրա հետ, իբրև թե, ասում է այն, ինչ պիտի ասեր, երբ կենդանի էր:



Комментариев нет:

Отправить комментарий