Նախագծի նկարագրություն։ Աշխարհը գեղեցիկ տեսնող Բակունցն իր ստեղծագործություններում պատկերել է գյուղը, հայրենի բնությունը, գյուղում ապրող մարդկանց կյանքը, գյուղացու հոգու գեղեցկությունը։ Բակունցի գունագեղ ստեղծագործությունները, պատկերները նոր և հետաքրքիր աշխարհ են բացում գրականություն սիրող սովորողների համար։ Բակունցյան աշխարհը իր գեղեցկությամբ սկսում ենք ուսումնասիրել Միջին դպրոցից։
Նախագծի նպատակը՝
- ծանոթանալ Բակունցի գունագեղ աշխարհին,
- ընթերցել ստեղծագործությունները,
- բակունցյան պատկերներով ձևավորել գեղագիտական ճաշակ,
- զարգացնել վերլուծական մտածողությունը։
- ճանաչել Բակունցին՝ որպես արձակ ստեղածագործություններում զգացմունքներ, հոգեվիճակ, բնություն պատկերող գրողի,
- ուսումնասիրել Բակունցի արձակի առանձնահատկությունները։
Ժամանակացույցը։ Բակունցի ծննդյան օրը հունիսի 25-ն է, սակայն ավելի նպատակահարմար է նախագիծն իրականացնել մայիս ամսին։ Դասավանդողները նաև կարող են իրենց առարկայական օրացույցներում նախագծի իրականացումը թողնել նախընտրած ամսվան։
Մասնակիցներ։ Նախագիծը նախատեսված է միջին և ավագ դպրոցի սովորողների համար։ Կարող են մասնակցել նաև գործընկեր դպրոցներ, այլ ցանկացողներ։ Նախագիծը բաց է։
Իրականացման ընթացքը՝
- Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկների գրանցում,
- անելիքների ճշգրտում, նախագծի ամբողջացում՝ ելնելով առաջարկներից,
- ստեղծագործությունների ընթերցում,
- քննարկումների կազմակերպում,
- գրավոր վերլուծությունների պատրաստում, հրապարակում,
- նախագծի ամփոփում, արդյունքների հանրայնացում։
Աշխատանքային ուղղություններ՝
- ընթերցումներ,
- քննարկումներ,
- մեդիանյութերի պատրաստում,
- ուսումնասիրություններ
- վերլուծություններ
- կլոր սեղան-հանդիպումներ
- ճամփորդություն / Բակունցի տուն-թանգարան․ Գորիս/
- թատերական ներկայացումներ, մեդիաներկայացումներ
Բովանդակությունը՝
Ընթերցանության նյութեր՝
Միջին դպրոց
Ավագ դպրոց
Լրացուցիչ նյութեր
Ակնկալվող արդյունքը՝
- մեդիանյութեր
- բլոգային ստեղծագործական, վերլուծական պատումներ
- նախագծի ընթացքի լուսաբանում՝ TV-ռադիո հաղորդումների միջոցով,
- այլ՝ թատերական ներկայացում, ճամփորդություն։
Արդյունքների հանրայնացում՝
- Հրապարակումներ բլոգներում, կայքերում,
- Արդյունքների ներկայացմամբ կլոր սեղան։
Комментариев нет:
Отправить комментарий