вторник, 28 марта 2023 г.

Լեզվագործունեություն. նախագիծ


Մասնակիցներ ՝ մուտքի ճամբարի սովորողներ
Օրը, ժամը՝ մարտի 30, 10: 35-11: 05
Նպատակը՝ զարգացնել լեզվական մտածողությունը

Անհրաժեշտ իրեր՝ անհատական համակարգիչ, word ծրագիր/ եթե չեն կարողանում օգտագործել բլոգները/։ 

Առաջադրանքներ 

1. Ո՞ր բառն է շարքում «օտար» ։

Տկար, տունկ, տգիտություն, տհաճ, տմարդի։  


2.  Վերականգնի՛ր բառերը՝ կլկամ, րմակա, րգահմե, իղեկն։

3.    Նախադասություններում սխալ գործածված բառեր կան, գտի՛ր և ճշտի՛ր։

Նյարդերը տեղիք տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։

Ընկերոջն առաջարկեց դիտարկել իր արած լուսանկարները։

Նա մանրակրկիտ պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։ 

4.  Հայերենում «փարոս», «փիլիսոփա», «դափնի» բառերը փոխառվել են հունարեն «ֆարոս», «ֆիլիոսոֆոս», «դաֆնե» բառերից։ Ինչո՞ւ են բոլոր փոխառվել փ տառով , եթե  հայերենն ունի ֆ տառը։


5.  Ի՞նչ կմնա , եթե «հինգերորդ» բառից հանես «պարարտը» և «վաղեմին»։

6.     «Մարտիրոս», «վարուժան», «կարապետ» անունները գրված են փոքրատառ, ինչո՞ւ։

7.   Յուրաքանչյուր շարքից առանձնացրո՛ւ մեկ բառ և բացատրի՛ր օրինաչափությունը։

Ա․ Տհաճ, տնօրեն, տաճար, տկլոր։

Բ․ Գերմաներեն, գերյալ, գերհոգնել, գերան։

Գ․ Հազվագյուտ, հանրօգուտ, ամենաշուտ, թփուտ։ 

8.    Լուծի՛ր խնդիր-փոխուկները։

Ա․ մի^րգ +վերջածանց

Բ․ բազում ) +1+ կերակուր,,,,

Գ․  4000 + հաճելի,,, + վերջածանց։ 

9.     Արևմտահայերենով գրված առած-ասացվածքները փոխադրի՛ր արևելահայերեն:

Հարուստ ագահ մը աւելի աղքատ է, քան առատաձեռն աղքատ մը։

Մեծ եւ մնայուն գործեր մէկ անգամէն չեն ըլլար։

Չկայ ավելի ուժեղ կախարդանք, քան բառերու կախարդանքը։

Ինչ որ ցանես՝  այն կը հնձես։

10.     Կուսակալ, քառակուսի, մեկուսի, կուսակցական, տարակուսել բառերում ո՞ր արմատն է կրկնվում և ի՞նչ է նշանակում։ Կարող ես օգտվել արմատական բառարանից։

 

Աշխատանքի լուսաբանում 

Մարտի 30-ին հանդիպում ունեցա Մուտքի ճամբարի մասնակիցների հետ, միասին կատարեցինք տասը ֆլեշմոբային առաջադրանք, որոնք ինքս եմ կազմել։ Մասնակիցները տասն էին՝ հետաքրքիր, արագ ընկալող, աշխատասեր տարատարիք երեխաներ։ Բոլոր մասնակիցները կարողացան աշխատել, առավել աչքի ընկան ութերորդ դասարանցիները։ 

Խմբում կային ներառական կրթությամբ երկու սովորող, որոնք նույնպես փորձեցին աշխատել կամ արձագանքել առաջադրվող հարցերին ։ 

Մեզ հատկացված ժամանակն անցավ շատ արագ, թեթև, մտերիմ միջավայրում արագ աշխատեցինք, փոխանակեցինք մտքեր, վերհիշեցինք որոշ թեմաներ։ Առաջադրանքները լեզվական էին, սակայն նաև տրամաբանական՝ ուղղված օրինաչափությունները գտնելուն , կռահելուն, համեմատելուն։ Եվ շատ լավ է, որ նման առաջադրանքները այդպիսի թեթևությամբ արվեցին։ 

Լուսանակար ընթացքից․ 



Լուսանկարը՝ Միջին դպրոցի։ 

Комментариев нет:

Отправить комментарий