Մարտի 13-ը՝ Չարենցի ծննդյան օրը, իսկական տոն է բոլոր չարենցասերներ, գրականություն սիրողների համար։ Եվ օրը իսկապես տոն դարձավ, քանի որ Երևանում կարելի է հանդիպել տասնյակ Չարենց ընթերցող-տարածող խմբերի։ Ամեն տարվա պես այցելեցինք Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Չարենցի ,,Ամբոխները խելագարված,, արձանի սյուժեով ստեղծված հուշարձանի մոտ։ Այնտեղ էր նաև պատվո պահակախումբը, ինչն ավելի հանդիսավոր էր դարձնում ծննդյան բազմաթիվ տոնակատարությունները ։ Հուշարձանը ընդհանուր հավաքատեղի է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են օրը։ Կրթահամալիրի սովորողներից բացի այլ դպրոցներից նույնպես մասնակիցներ կային՝ իրենց ընթերցողական նախագծերով։
Կրտսեր և Միջին դպրոցների սովորողներով մեր նախագիծը սկսեցինք արձանի մոտից՝ միասնական ընթերցումներով։ Այնուհետև տարբեր ուղղություններով քայլեցինք ։
Մեր խումբը քայլեց Սայաթ-Նովա-Օպերա -Կասկադ-Մատենադարան երթուղով՝ բարձրաձայն ընթերցելով Չարենց։
Ընթացքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Տեսանյութը պատրաստեց Հայկ Աղլամազյանը ։
Կարոլինա Եսայանի լուսաբանումը։
Комментариев нет:
Отправить комментарий