вторник, 1 августа 2023 г.

Գրաբարյան օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝   հոկտեմբերի 1-7
Նախագծի մասնակիցներ՝    5-6-7 -րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարյան օրեր,, նախագծին
  • Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
  • Տեքստային աշխատանքներ կատարելու հմտությունների ամրապնդում
  • Գրաբարով տեքստ ընթերցելու, հասկանալու կարողությունների զարգացում:
Առաջադրանքներ


Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.
զիմաստութիւն - զիմաստություն
զխրատ - ըզխրատ
զբանս - ըզբանըս
հանճարոյ - հանճարո

Բառարան
զիմաստութիւն - իմաստությունը
 զխրատ - խրատը
բան - խոսք
զբանս - խոսքերը

Հարց և առաջադրանք
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Նախադասությունը գրավոր փոխադրիր

2. ,,Վահագնի ծնունդը,, բանաստեղծության գրաբարյան տարբերակի ընթերցում, մեկնաբանում: 

6-րդ դասարան
1. Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Կարդա այսպես.
զսրբութիւնըզսրբություն
զմարգարիտս - ըզմարգարիտս

Բառարան
մի՛ տայք - մի՛ տաք
շանց - շներին
մի՛ արկանեք - մի՛ գցեք
զմարգարիտս ձեր - ձեր մարգարիտները
առաջի խոզաց - խոզերի առաջ

Առաջադրանքներ
Աշխարհաբար գրի՛ր ասույթը:

2. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Կարդա այսպես.
իւրաքանչիւր - յուրաքանչյուր
ի պտղոյ - ի պտղո
 իւրմէ - յուրմե

Բառարան
ի պտղոյ իւրմէ - իր պտղից
ճանաչի - ճանաչվում է

Առաջադրանքներ
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

3. Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան
ամենայն - ամեն, ամեն մի
ոչ առնիցէ - չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)
հատանի - հատվում է, կտրվում է
ի հուր - հուրը, հրի մեջ
արկանի - գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ
Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:
Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:
Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.
Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս էգրաբ` տայ)

7-րդ դասարան
,,Արտաշես և Արտավազդ ,, առասպելի ընթերցում գրաբարով:

Գրաբարյան բառերի հետ կապված տրամաբանական լեզվաբանական խնդիրների լուծում:

Նախագծի արդյունքում սովորողները կծանոթանան գրաբարին և կստեղծեն գրաբարյան ընթերցումների աուդիոնյութեր, տեսանյութեր: 

Комментариев нет:

Отправить комментарий