Միջին դպրոց
Մայրենի, 6-րդ դասարան, շաբաթական հինգ ժամ
Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
- Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
- Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահյտելու կարողությունների զարգացմանը,
- Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
- Ինքնաարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
- Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
- Սեփական ստեղծագործական ունակությունները, դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
- Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
- գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների զարգացում,
- մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում՝ բլոգի, վիրտուալ տիրույթների միջոցով,
- ինքնարտահայտման կարողության պահպանում, զարգացում,
- սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական և նկարագրական հմտությունների զարգացում,
- համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում,
- լեզվաբանական գիտելիքների յուրացում և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում:
Ուսումնական միջավայրը
- Դասասենյակ/ ուսումնական լաբորատորիա/ ՝ ինտերնետ կապի առկայությամբ։
- Անհատական թվային միջոցներ ՝ և՛ դասավադողի, և՛ սովորողի ․ անհատական համակարգիչ՝ համապատասխան ծրագրերով, ըստ անհրաժեշտության՝ հեռախոս՝ ձայնագրելու կամ տեսագրելու համար, ականջակալներ ՝ աուդիո-տեսանյութեր լսելու համար։
- Ուսումնական միջավայր միայն դասարանը չէ, այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, մոտակա այգին, կրթահամալիրի գրադարանը կամ ընթերցսրահ լաբորատորիաները, և այլն։ Կախված իրականացրած նախագծից՝ վերոնշյալները կարող են դառնալ ուսումնական միջավայր։
- Ուսումնական մեդիամիջավայր՝ դասավանդողի և սովորողի անհատական բլոգը, Մեդիագրադարանը, կրթահամալիրի կայքը։
Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ՝
- Անհատական համակարգիչ, համացանց, ձայնագրող և տեսագրող սարք։
Առարկայական ուսուցման համար համակարգչային անհրաժեշտ ծրագրեր՝
- Տեքստերի ստեղծման ծրագիր, /Mr. office/,
- Աուդիո-տեսանյութերի ստեղծման որևէ մշակութային ծրագիր,
- Google որոնման համակարգ/ծրագիր։
Ուսուցման կազմակերպման ձևը, առանձնահատկությունները
- Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների, էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ։
- Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը։ Ծրագրում նշվում են դասարանական աշխատանքները և նախագծերը, անհրաժեշտ ուսումնական նյութեր, հղումներ, լրացուցիչ աշխատանքը, որը արվում է տանը, եթե սովորողը ցանկություն է հայտնել։ Ուսումնական տարվա սկզբում կազմվում է առարկայական ուսումնական օրացույցը։
- Առարկայի ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, միջոցով։ Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով։
- Ուսումնական գործունեության ընթացքում, նախագծեր իրականացնելիս դասավանդողը և սովորողները ստեղծում են ամփոփիչ աշխատանքներ՝ մեդիանյութեր, թարգմանություններ, այլ, որոնք հաջողված լինելու դեպքում տրամադրվում են Մեդիագրադարանին։
- Ծրագիրը կազմվում է ըստ Հանրակրթության պետական չափորոշչի, որևէ դասագիրք չի կարող լինել ուսուցման միակ կամ հիմնական նյութը, օգտագործվում են տարաբնույթ կայքեր, աղբյուրներ, մեդիանյութեր, գրքեր, այլ։
- Սովորողին տրվում է ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անհատական նախագծերի իրականացման ձևով
- Մայրենիի ուսուցումն ամբողջական ուսուցում է, այդ թվում՝ բարբառներ, գրաբար, արևմտահայերեն․․․․
- Ուսումնական օրացույցը կազմելիս, տարեկան և ամսական ուսումնական նախագծերը կազմելիս հաշվի են առնվում նաև սովորողների հետաքրքրությունները և առանձնահատկությունները։
- Սովորողի ուսումնական աշխատանքում կարևորվում է ինքնաարտահայտման կարևորությունը։ Սովորողն արտահայտվում է, վերլուծում, գրավոր մեկնաբանում է, թարգմանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում։
- Խրախուսվում է, երբ սովորողն ինքն է հանդես գալիս նոր նախագծերով , առաջարկներով, ուսումնական աշխատանքի, հանդիպումների կազմակերպմամբ։
- Անկաշկանդ միտք արտահայտելը , բանավեճերի , քննարկումների մասնակցելը ուսումնական աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է։
- Ուսուցումը կազմակերպվում է առկա, ինչպես նաև կարող է կազմակերպվել հեռավար-առցանց, առցանց-ընտանեկան ուսուցմամբ։
- Հեռավար-առցանց ուսուցման դեպքում օգտագործվում է Teams կամ համապատասխան այլ ծրագիր, որով ուսուցիչը կապ հաստատում սովորողների խմբի կամ դասարանի հետ, շարունակվում է բնական ուսումանական գործունեությունը։ Սովորողների հետ մշտական կապը պահվում է էլ․ փոստի միջոցով։
- Առացանց -ընտանեկան ուսուցման դեպքում դասավանդողը հանդես է գալիս որպես խորհրդատու ։ Օգտագործվում է Teams հարթակը և էլ․ փոստը։
- Խոսքի ուսուցում -յուրացումը անընդհատ աշխատանք է և չի սահմանափակվում Մայրենի լեզվի ուսումնական պարապմունք և լրացուցիչ աշխատանքով։
Սովորողի ուսումնական աշխատանքը
Բլոգավարություն
Կրթահամալիրի Միջին դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է բլոգների միջոցով։
Դասավանդողի բլոգին, դրա վարմանը վերաբերող պահանջներ՝
- Բլոգը Հայոց լեզվի և գրականության ուսուցչի վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրն է։
- Բլոգի կառուցվածքը, որոնման համակարգը, համապատասխան բաժինները պետք է լինեն հարմար, մատչելի սովորողներին, այլ շահառուներին։
- Դասավանդողի բլոգում պետք է երևա նրա ուսումնական օրը, օրվա ուսումնական դասաժամերի մանրամասն ծրագիրը, նախագծերը, առաջադրանքները։
- Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ։
- Ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում են և փոխվում,
Բլոգի բովանդակությունը՝
- Ուսումնական ծրագրեր,
- Իրականացվող նախագծեր,
- Ընթերցարան, որտեղ տրված են ընթերցանության նյութերը կամ այլ ուսումնական նյութեր,
- Ուսումնական նյութեր՝ հղումներ, մեդիափաթեթներ, հոդվածների, դասավանդողի ստեղծած ուսումնական նյութեր,
- Դասավանդողի օրագիր։
Սովորողի բլոգ
Սովորողի բլոգի առարկայական բաժնում պետք է տեսանելի լինի՝
- Դասավանդողի բլոգի հղումը,
- Իրականացրած նախագծերը և դրանց արդյունքները,
- Ընթերցած և վերլուծած գրական ստեղծագործությունները, ստեղծագործական աշխատանքները, պատրաստած ուսումնական նյութերը՝ մեդիաընթերցումներ, մեդիատեսանյութեր, ճամփորդական պատումներ, նախագծերի հաշվետվություններ, թարգմանություններ, այլ։
- Սովորողի առաջարկած և իրականացրած նախագիծը կամ նախագծերը իրենց արդյունքով կամ արդյունքներով, կազմակերպած հանդիպումների, կլոր սեղանների, վարպետության դասերի ծրագրերը, նաև արդյունքները։
- Սովորողի բլոգը, հատկապես առարկայական բաժինը պետք է լինի կոկիկ,հեշտ տեսանելի և ընթեռնել, առանց սխալների և բացթողումների։
Ուսումնական գործունեության ձևեր՝
- ընթերցանություն,
- խմբագրական աշխատանք,
- թարգմանություն,
- հանդիպումների, կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում, մասնակցություն, լուսաբանում բլոգում,
- ամսագրային աշխատանք, որևէ ուղղվածությամբ ամսագրի աշխատանքների իրականացում, մասնակցություն աշխատանքներին, ամսագրի վարում,
- ՏՎ նախագծերի ստեղծում, վարում, նախաձեռնում կամ մասնակցություն,
- հետազոտական աշխատանքների իրականացում,
- դասընկերների բլոգների ուսումնասիրություն , այլ ուսումնասիրություններ կրթահամալիրի կարգերի կամ ուսպլանի հետ կապված, կարծիքների, առաջարկների գրանցում,
- մասնակցություն առարկայական ֆլեշմոբներին,
- տեքստերի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
- լեզվական աշխատանքներ, լեզվական խնդիրների, գլուխկոտրուկների ստեղծում և լուծում,
- անհատական և խմբային նախագծերի ստեղծում,
- քննարկումների կազմակերպում,
- բանավեճերի կազմակերպում,
- ռադիոաշխատանք․ հարցազրույցների վարում,
- մեդիանյութերի ստեղծում,
- Ֆիլմերի, կայքերի նյութերի դիտում, քննարկում,
- այլ աշխատանքներ։
Ակնկալվող վերջնարդյունքը
Սովորողը պետք է կարողանա
- վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր, հասկանալ դրանց հիմնական գաղափարը,
- ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք,
- որևէ օտար լեզվից կարողանա թարգմանություններ անել,
- ՏՏ հմտություններն օգտագործի ուսումնական գործընթացում, գործածի տեքստաին խմբագրիչ, մոնտաժային ծրագիր,
- կարողանա առաջարկել ինքնուրույն նախագիծ և իրականացնել,
- արտահայտի կարծիք, գնահատի և վերլուծի սեփական աշխատանքը
- գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և գնահատի աղբյուրի արժանահավատությունը, գրառումներ անելիս գործածի հղումներ,
- արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը,
- կարողնա կազմակերպել սեփական ինքնակրթությունը և ներկայացնել,
- համագործակցի այլ սովորողների հետ, հարգանքով վերաբերվի այլոց կարծիքին և գաղափարներին,
- ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ զարգացնի,
- ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր,
- իր հետաքրքրությունները և նախասիրությունները կարողանա դարձնել նախագիծ, ներառել այլ հետաքրքրվողների։
Հեղինակայինը ծրագրում՝
- Առարկայի ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ․ յուրաքանչյուր սովորող դասընթացին մասնակցում է անհատական նոթբուք-նեթբուքով, որը համապատասխանում է կրթահամալիրի համապատասխան կարգի պահանջներին։
- Առարկայի ուսուցումը ամբողջությամբ կազմակերպվում է նախագծերով՝ կարճաժամկետ, երկարաժամկետ, անհատական և այլն։
- Դասավանդողի առաջարկած-ստեղծած նախագծերն իր հեղինակայինն են։
- Անհատական ուսուցում և՛ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների, և՛ բացակայող, ծրագիրը չհասցնող սովորողների համար։
- Լրացուցիչ/տնային աշխատանքի ընտրության հանարավորություն։
- Էլ․ փոստով անընդհատ կապ սովորողի հետ։
- Դասի կազմակերպան ոչ ստանդարտ ձևերի գործածում՝ խաղերի կազմակերպում, բացօթյա դասեր, այլ։
- Ճամփորդություններում ընթերցողական-լեզվագործունեության բաղկացուցչի ներառում։
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի համապատասխան կարգի։ Յուրաքանչյուր ամսվա և ուսումնական շրջանի ավարտին տասը բալանոց համակարգով դրվում է գնահատանիշ։ Ամենօրյա գնահատում չի կատարվում։
Գնահատումը արտացոլում է սովորողի և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքը, բլոգային աշխատանքը, իրականացրած նախագծերը։
Յուրաքանչյուր ամսվա ավարտին սովորողը դասավանդողի պահանջներին համապատասխան ներկայացնում է հաշվետվությունը, որը կարող է հրապարակվել և՛ բլոգում, և՛ հավաքվել մեկ ամբողջական google forum փաստաթղթում։ Կարևորվում է սովորողի կողմից սեփական աշխատանքի գնահատումը՝ ինքնագնահատումը։ Իր աշխատանքները, նախագծերը, ընթերցանության նյութերը հղումներով ներկայացնելուց հետո, սովորողը դիտարկում է իր աշխատանքը, նայում թերությունները, չարված աշխատանքները և առաջարկում հիմնավորված գնահատական իր աշխատանքի համար։ Սովորողն իր առաջարկած գնահատականը քննարկվում է դասավանդողի հետ։ Էլեկտրոնային մատյանում յուրաքանչյուր սովորողի գնահատանիշի վրա դրվում է քոմենթ-բացատրություն, որտեղ նշվում է գնահատման պատճառաբանությունը։ Գնահատանիշը փոխելու ցանկության դեպքում սովորողը կարող է դիմել դասավանդողին, խնդրել ժամանակ չկատարած աշխատանքները լրացնելու և գնահատանիշը վերանայելու համար։
Բովանդակային միջուկ
Комментариев нет:
Отправить комментарий