Էքսպոների մասին խոսելով, հետաքրքիր դեպքեր պատմելով՝ հասանք Մերգելյան ինստիտուտ, որտեղ անցակցվում էր «Լույսի մոլորակ. մոր և մանկան էքսպո-կոնֆերանս»-ը: Էքսպոյին իրեն գործունեությունն էին ներկայացնում զարգացման տարբեր կենտրոններ, կրթական հաստատություններ, տարբեր կազմակերպություններ: Ծրագրում ներառված էին նաև վարպետության բաց դասեր, ինտերակտիվ դասախոսություններ:
Միջին դպրոցի մեր վեց հոգիանոց պատվիրակությունը սկզբում մասնակցեց հոգեբան Անուշ Ալեքսանյանի ,,Դեռահաս երեխաներ և այլ ճգնաժամեր ծնողների կյանքում,, դասախոսությանը, որի ժամանակ հոգեբանը անդրադարձավ մի շարք հոգեբանական խնդիրների, ծնողների վարվելակերպին և առաջացած խնդիրների դեպքում լուծումներ առաջարկեց: Սեմինարից ուղիղ եթերը տե՛ս այստեղ:
Այնուհետև շրջեցինք էքսպոյի տաղավարներով՝ յուրքանչյուրում հայտնաբերելով ինչ-որ հետաքրքիր և չկրկնվող ցուցադրություններ: Սկզբում եղանք կրթական հաստատությունների տաղավարներում, որոնք բազմազան էին, ներկայացնում էին ուսումնական գործունեության ընթացքում պատրաստված աշխատանքներ: Այս տեսանկյունից հետաքրքիր էին Այբ դպրոցի նախագծային խմբի պատրաստած ռոբոտները: Կրթական հաստատությունները և զարգացման կենտրոնները անցկացնում էին վարպետության բաց դասեր, որոնք անչափ գրավիչ էին էքսպոյի մասնակիցների համար, երևի այդ պատճառով էլ այս տաղավարները շատ մարդաշատ էին: Ընդհանրապես էքսպոն հետաքրքիր էր հենց այդ՝ տեղում կազմակերպվող ինտերակտիվ վարպետության դասերով. մի տեղ սովորեցնում էին թելերով թևնոց հյուսել, մյուսներում՝ մանրադիտակով ուսումնասիրել ծաղկի կառուցվածքը կամ սեփական մաշկը, նկարել տարբեր նյութերով (բատիկա, մոլբերտի վրա նկարչություն՝ զանազան նկարչական նյութերով), ամենափոքրերին՝ հեքիաթ լսել, հավաքել կոնստրուկտոր , փորձել ,,Փոքրիկ Էյնշտեյնի,, բնագիտական խաղերից մեկը և այլն:
Հաճելի էր տեսնել, որ էքսպոյին իր կրթական ծրագիրն էր ներկայացնում նաև մեր կրթահամալիրը:
Սովորողների նյութերից.
Մարիամ Սմբատյան
Գոհար Պետրոսյան
Մարիա Ավետիսյան
Комментариев нет:
Отправить комментарий