Առաջարկ
- Ամսագրային գործունեություն. Ստեղծագործական, թարգմանչական ամսագրերի աշխատանքներում հեռավար կարգով ընդգրկել նաև գործընկեր դպրոցների սովորողներին: Կապը և նյութերի ընտրությունը կլինի կրթահամալիրի սովորողների միջոցով:
- Տեխնոլոգիական ուսուցում: Խոհանոցի տարածքի ընդլայնում, սա միանշանակ պայմանավորված է Միջին դպրոցի սովորողների թվով, որոնց պահանջարկները և՛ տարածքի, միջավայրի առումով, և՛ կազմակերպման առումով չեն բավարարում ներկայիս պայմաններին: Ավելի արդյունավետ կլինի նկուղներից որևէ մեկը վերածել խոհանոց -լաբորատորիայի, որտեղ սովորողները կարող են իրականացնել կոնկրետ տեխնոլոգիական գործունեություն, սպասարկում, վաճառք, մարքեթինգ (երբ պատրաստած արտադրանքը կիրացվի մյուս դպրոցներում կամ մոտակա վաճառքի կետերում): Լաբորատորիան (կամ խոհանոց-սրճարան) ամբողջովին կառավարվի սովորողների կողմից, որտեղ չլինի խոհարար աշխատող, միայն նախագծային գործունեության ղեկավար:
- Սննդի կազմակերպման փոփոխություն . անցում ,,շվեդական սեղան,, տարբերակին:
- Յուրաքանչյուր սովորողին տալ հնարավորություն իր արտադրանքը /ոչ միայն դասապրոցեսի ընթացքում պատրաստած/ վաճառքի հանել և վաստակել գումար: Կարող է լինել և՛ էլեկտրոնային տարբերակով , և՛ առկա ցուցադրված: Երկրորդ պարագայում ցուցասրահի կամ վաճառքի կետի անհրաժեշտություն կլինի: Ցուցասրահ ունենալու պարագայում պարբերաբար կարելի է կազմակերպել աճուրդներ:
- Արտադրությամբ ուսուցում: Այս ուսումնական տարվա ընթացքում ստեղծվեցին Ուսումնական մառաններ, որոնք ձեռքբերում են և անհրաժեշտ է ավելի արդյունավետ, ինտենսիվ օգտագործել: Իրականացնել իրական արտադրությամբ ուսուցում՝ մշակելով տարաբնույթ բույսեր ջերմոցում և կրթական այգու բարեբեր հողի վրա, ստացած բերքը պահեստավորել և ընթացիկ օգտագործել խոհանոցում:
Комментариев нет:
Отправить комментарий