понедельник, 25 марта 2019 г.

Մարտյան վերապատրաստումների հաշվետվություն

Մարտ ամսվա օրացույցով վերապատրաստումների օրերը.
  • նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում. մարտի 18-22
  • դասվարների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների վերապատրաստում . մարտի 20-22
Մարտ ամսվա ընթացքում ևս վերապատրաստումները վճարովի են կազմակերպվել: Իրականացվել է միայն նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում: Մյուս մասնագիտություններով հայտեր չեն եղել: 
Ծրագիրը հրապարակվել է ,,Բարեկամություն,, բլոգում:  Մասնակիցները վեցն են եղել:
  • Աշտարակի ,,Արևիկ,, մանկապարտեզ 
  • Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ
Մասնակիցների ցուցակը տեղադրված է ծրագրում: Դաստիարակների վերապատրաստման ծրագիրը պատրաստել և իրականացրել է Նելի Արղությանը: Վերապատրաստման լուսաբանումը հրապարակվել է յուրաքանչյուր օր

Վերապատրաստման մասնակից պարտեզների համար բացվել է բլոգ: ,,Արևիկ,, մանկապարտեզի դաստիարակները հետաքրքրված և ոգևորված էին բլոգային գործունեությամբ, վերապատրաստման ավարտից հետո էլ տեղադրում են նյութեր և ակտիվ գործածում են: Բլոգի հղումը այստեղ

Վերապատրաստման ավարտին մասնակիցները լրացրել են ելքի թերթիկը

Վերապատրաստումը ամփոփում, պատմում և տեսագրում է մասնակից Թամարա Ջանոյանը: 


Комментариев нет:

Отправить комментарий