пятница, 29 марта 2019 г.

Մանկավարժական նորարարության գարնանային բաց ճամբար

Ուրբաթ է,  օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ուսումնական ժամերգությունը, որպես հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ, մեր առօրյայի մասն է կազմում:  Եկեղեցին մարդաշատ էր, միշտ էլ առավոտյան լինում է ջերմեռանդ քրիստոնյանների մի խումբ, ովքեր օրը սկսում են աղոթքով: Այս անգամ մեզ միացավ նաև Իտալիայից նոր ժամանած ճարտարապետ Ռոբերտո Ռավոլին:
Մի հատված առավոտյան ժամերգությունից.
Այնուհետև ,սովորույթի համաձայն, եկեղեցու մուտքի մոտ փոքրիկ զրույց-հավաք ունեցանք:
Առավոտյան զրույց. 
Օրը շարունակվեց Մայր դպրոցում: Մի խումբ բակի մաքրման աշխատանքներ էր իրականացնում, միշտ էլ կարևորվել է առավոտյան քայլք-հավաքումը կրթական պարտեզում. և՛ թարմանում ես, և՛ միջավայրն է մաքուր դառնում: 
Դասավնդողները մաքրեցին, կարգի բերեցին իրենց սենյակները, որպեզի լիարժեք պատրաստ լինեն նախագծային շաբաթը սկսելուն: Մարզիկների մի խումբ բարեկարգում էր Մայր դպրոցի մարզական հատվածը, ներկում նստարանները, ավլում տարածքը: 
Կեսօրին սեմինար-պարապմունք ունեցանք Նվարդ Սարգսյանի հետ, որին մասնակցում էին նաև Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդողները: Սեմինարի ժամանակ քննարկեցինք դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջները, տեղում աշխատեցինք՝ համապատասխանեցնելով մեր բլոգները ներկայացված պահանջներին: Յուրաքանչյուրը կարողացավ բլոգի վերաբերյալ անհանգստացնող հարցեր տալ և ստանալ պատասխաններ: 
Միջին դպրոցի մի անկյունում շարունակում էր գործել և խաղաղ աշխատել սովորողների մուտքի ճամբարը: 
Սեմինարից հետո բոլորս գնացինք Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի դահլիճ, որտեղ նվագում էր դաշնակահար Միքայել Ամյանը: 
Համերգի տեսագրությունը ուղիղ եթերով դիտեք այստեղ
Լուսանկարները՝ ստորև: 








Комментариев нет:

Отправить комментарий