вторник, 25 июня 2019 г.

Նախապատրաստական պարապմունքների մասին. ֆոտոքրոնիկոն

Հունիսը ճամբարային գործունեության ամենահարմար ժամանակն է: Իզմիր մեկնող խումբը արդեն երրորդ շաբաթն է ճամբարային հավաքներ է կազմակերպում: Ճամբարային ծրագրում ընդգրկված են հետևյալ գործունեությունները.
  • պար
  • երգ
  • անգլերեն
  • տեխնոլոգիա
Ճամբարն անցնում է շատ հաճելի մթնոլորտում, սովորողներն ընկերացել են, իրենց նախաձեռնությամբ առաջարկներ են անում, խաղեր և գործունեություններ են առաջարկում:
Պարի պարապմունքներն ամենաերկարն են տևում, Լուտկին նվաճելը մի փոքր բարդ է,բայց արդեն տեղի է տալիս: Սովորողները, ովքեր դժվարությամբ էին ճկվում, արդեն քայլ առ քայլ զգում են պարը, կարողանում են պարել; 
Հաճելի են անցնում նաև երգի պարապմունքներն ընկեր Հասմիկի հետ: Աշխատում ենք ռիթմի, ձայնի տոնայնության վրա: Ընտրել ենք երեք ռիթմիկ երգ, որոնց միացումից ստացված պապուրին ներկայացվելու է Իզմիրում: 
Անգլերեն խոսքը զարգացնելու համար ամեն օր խոսում ենք անգլերեն, սովորողները հնարավորություն ունեն շփվել տարբեր ուսուցիչների հետ, քննարկել տարբեր թեմաներ: Անգլերենին գրեթե բոլոր սովորողները լավ տիրապետում են, հանգիստ հաղորդակցվում են: 
Նանեն և Արփինեն չափազանց գործունյա են տեխնոլոգիական աշխատանքներում: Պատրաստել են 100-ից ավել կախազարդեր, որոնք տարբերվում են իրենց յուրօրինակ ոճով և կարելի է ասել հեղինակային են: Զարդերը ինքնատիպ են, մի մասը՝ նռեր են: 

Պարապմունքների ֆոտոքրոնիկոնը կարող եք տեսնել ստորև.



Комментариев нет:

Отправка комментария