четверг, 6 июня 2019 г.

Ճանապարհ դեպի Գութանասար, բարձունքում , և վայրէջքի հաճույքը

Այն, որ Գութանասարը գրավիչ տեսք ունեցող սարերից է, կարծում եմ, չեք վիճի։ Իրականում ինձ համար այն նաև ամենականչող սարերից է եղել։Երկար տարիներ երթևեկելով մայրուղով՝ միշտ մտածել եմ սարը բարձրանալու մասին։ եվ միշտ բարդ է թվացել, դրա համար երևի , երբ կարդացի համացանցից բարձրության՝ 2999 մետրի մասին, լավ զարմացա։
Ինչևէ, առավոտյան ես ճանապարհին է , ոչ միայն ես, նաև ինձ պես հետաքրքիր ճամբարականների մի խումբ։  Տաք Երևանից մազապուրծ՝ մենք կանգ առանք Ֆանտան  գյուղի մոտ։ Ընտրեցինք մեզ հարմար ճանապարհը և սկսեցինք վերելքը։
Հավես ճանապարհ, անշտապ մարդիկ, բաց կապույտ երկինք, թեթև սուրացող քամի... Զրույցը ուտելու և չուտելու խոտերի մասին էր։ Փորձեցինք տարբեր խոտեր՝ թթվաշ, սինձ, սիբեխ, շուշան և այլն։ Վերհիշեցի բոլոր խոտերը, որ մանկության տարիներին եմ փորձել, համտեսել։ 
Վեր բարձրացող ճանապարհը հարթ էր, սարի շուրջը՝ հարթավայրեր, ցանված դաշտեր։  Մի փոքր դժվար էր գագաթի ճանապարհը, որն ավելի ուղղաձիգ էր։ Դե մենք էլ շտապելու տեղ չունեինք, խաղաղ բարձրացանք։
Տիար Գևորգը բացատրեց նաև արշավի մեկ այլ նպատակ. բարձունքը նվիրվում է Սեդա Վիրաբյանին. հարսանիքից առաջ պետք է հարսնացուն դժվարություն, վերելք, բարձունք հաղթահարի: Ավելի մանրամասն տեսայութում, պատմում է Գևորգ Հակոբյանը.

Գագաթը հաղթահարված է։ Նախ ուսումնադիրեցինք, քանի որ արշավի հիմնական նպատակն ուսումնասիրելն էր։ Գութանասարն ունի երեք գագաթ, գագաթների մեջտեղում լեռնային ջրերից ու հալոցքներից առաջացած լճակ է։ Ե՛վ լանջերը, և՛ գագաթը հարմար արոտավայրեր են, այստեղ նաև  ոչխարների հոտ էր՝ գյուղացի երկու տղաների հսկողությամբ։ Տղաների հետ խոսեցինք, ովքեր ասացին, որ հնարավոր է սար բարձրանալ նաև մեքենայով, մի փոքր ներքև ավազի հանք կա, իսկ ճանապարհով շարունակելու դեպքում կհասնենք հին, լքված գյուղատեղին, որին անվանում են Թեսխարաբ։ Իհարկե, այս ամենի մասին կարդացել էինք համացանցում։ Իմացանք նաև, որ չնայած գյուղը էլ չի կոչվում Սուխոյ Ֆանտան, մեկ է ջրի խնդիրը դեռ լուծված չէ, ոռոգման ջուր ընդհանրապես չունեն։ Վայրէջքը սկսեցինք հակառակ կողմից, բայց այս ճանապարհն արդեն ավելի դժվար էր, ձգվում էր ձորերի միջով, խոտերն ավելի բարձր էին , տարածքը՝ անհարթ էր։ Ճանապարհի ներքևում ավազի հանքն էր, այդ պահին չէր շահագործվում, տպավորիչ տեսք ուներ։ Մի փոքր ներքև խմելու ջուր կար, որտեղ հանգստացանք և ավարտեցինք ճամփորդությունը։ 
Իսկ օրն ավարտեցինք մեր տանը՝ Քաղսի գյուղում։ 
Օրվա լուսանկարները՝ ստորև. 
Շնորհակալ եմ լավ օրվա համար...

Комментариев нет:

Отправка комментария