понедельник, 16 сентября 2019 г.

Գրադարանի նոր, տրամադրող միջավայրում

Յուրաքանչյուր ուրբաթ մեր դասաժամն անցկացնում ենք կրթահամալիրի ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում: Դասաժամն առանձնահատուկ է, որովհետև յուրաքանչյուր սովորող ազատ ընտրում է այն գիրքը, որը ցանկանում է կարդալ և իրեն հետաքրքրում է:  Ընտրում է ոչ միայն գեղարվեստական գիրք, այլ գիտահանրամատչելի, բնագիտական և այլն: 
Գրադարանն իր բաց, հարմար միջավայրով, անընդհատ նորացվող ցանկով ավելի ու ավելի գրավիչ է դառնում սովորողների համար: 
Հերթական անգամ այցելելով՝ նկատեցինք, որ միջավայրում նույնպես փոփոխություններ կան. պադոններից և ներքնակներից պատրաստված ներքին հարկը շատ համահունչ էր մեր տրամադրության հետ և հարմար քննարկումներ կազմակերպելու համար: Լուսանկարները՝ ստորև.









Комментариев нет:

Отправить комментарий