Ճամփորդության օրը՝ հոկտեմբերի 13-ին , 11:00-14:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Կոմիտասի այգի
Ճամփորդության պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան
Ճամփորդության նպատակը՝
- ծանոթանալ Կոմիտասի թողած նյութական ժառանգությանը
- տարածել Կոմիտասի երգն ու երաժշտությունը
- կարդալ կոմիտասյան ստեղծագործություններ
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
Կարդում ենք Կոմիտաս. տեսանյութեր, պատումներ, ռադիոնյութեր , ձայնագրություններ անում, հրապարակում, տարածում
Նախագծի ընթացքը
- շրջայց թանգարան-ինստիտուտի տարածքով, ծանոթություն ցուցադրությանը
- Կարդում ենք Կոմիտաս
Արդյունքում՝ պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր:
Ճամփորդության գումարը' 1000 դրամ` ներառում է տոմիս , բացատրության, տրանսպորտի գումարը։
Միասնական ընթերցման բանաստեղծություններ.
ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
ՀՈՒՆՁ
Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
ԱՇՈՒՆ
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Комментариев нет:
Отправить комментарий