понедельник, 16 сентября 2019 г.

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ամփոփում կլոր սեղանով

Իզմիրյան ճամբարը, որն ամենահետաքրքիր ճամբարներից է և անգլերեն լեզուն զարգացնելու, տիեզերքի մասին լայն գիտքլիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն, շարունակում է մնալ սեբաստացի սովորողների ուշադրության կենտրոնում: Իզմիր 2019-ից մեր ձեռքբերումները, տպավորությունները ներկայացնելու, բոլոր հետաքրքրվողներին նոր տեղեկություններ փոխանցելու, մեկշաբաթյա ճամբարն ամփոփելու նպատակով կազմակերպեցինք կլոր սեղան:
Կլոր սեղանին ներկա էին Իզմիրի ճամբարի բոլոր մասնակիցները, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ: Սկզբում ներկայացրեցինք ճամբարի խմբի ձևավորման կարգը, բաց համակարգը, այնուհետև ճամբարի ընթացքում նկարված ֆիլմերին զուգահեռ մասնակիցները պատմեցին ճամբարային առօրյայի, ծրագրերի, տպավորությունների մասին: Զրույցի ընթացքում տիար Բլեյանը հարցեր էր տալիս մասնակիցներին:  Ամփոփելով կլոր սեղանը՝ կարող ենք նշել , որ 
  • ճամբարը լավ հնարավորություն է խոսակցական անգլերենը զարգացնելու համար: 
  • լավ հնարավորություն է տիեզերքի մասին գիտելիքներ  ձեռք բերելու համար
  • հաղորդակցվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար 
Մասնակիցները նշեցին նաև Ստամբուլ այցելելու, ճանաչելու կարևորությունը:

Կլոր սեղանի ուղիղ եթերը դիտեք այստեղ
Կլոր սեղանը ներկայացնող լուսանկարներն այստեղ.




Комментариев нет:

Отправить комментарий