воскресенье, 17 января 2021 г.

Հանդիպում-զրույց Տիգրան Զաքյանի հետ


Ազգագրայան փառատոնի շրջանակներում կազմակերպեցինք հետաքրքիր հանդիպում-զրույց հնագետ Տիգրան Զաքյանի հետ: 
Մեկ ժամից ավել տևած հանդիպման ժամանակ խոսեցինք հնագիտությունից, Հայաստանի տարածքում հայտնաբերված խեցեղենից, դրա վերականգնման ընթացքից , նկարներով համեմատեցինք գտնված իրերը և վերակառուցում անցածները: 
Տիգրան Զաքյանը ներկայացրեց խեցեղենի վրա հանդիպող հիմնական նախշերը, դրանց մեկնաբանությունը և առանձնահատկությունները՝ զուգահեռ պատասխանելով սովորողների բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին: 
Մասնակից սովորողները թղթերի վրա ներկայացված զարդանախշերի էսքիզներn արեցին, առաջիկա օրերին քանդակագործության լաբորատորիայում էսքիզները կօգտագործենք տարաբնույթ կավե իրար պատրաստելու գործընթացում: Արդյունքը կներկայացվի ազգագրական ստուգատեսին:
Հանդիպումը լուսաբանում են սովորողները.





Комментариев нет:

Отправить комментарий