воскресенье, 17 января 2021 г.

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Կրթահամալիրում երկրորդ ուսումնական շրջանն ամենասպասվածն է, բազմաթիվ ստուգատեսներ, ճամփորդություններ, տարաբնույթ հավաքներ ու միջոցառումներ, որոնք երբեք չեն կրկնվում, ամեն անգամ նոր ու ավելի հետաքրքիր դասընթացներ և իրադարձություններ են լինում: 
Առաջին օրն ամենադժվարն է: Ճամբարային գործունեությունն ընտրում են սովորողները, իսկ դա նշանակում է, որ նույն խմբում կարող են լինել տարբեր տարիքի և տարբեր դասարանների սովորողներ: Իմ խմբում 6-2 և 6-6 դասարանների տարբեր սովորողներ են, նաև մեր նորեկ Արտյոմը, ով տեղափոխվել է Հայստան Ռուսաստանից: 
Առաջին պահին ծանոթանում են, ներկայացնում եմ մեր անելիքները, նախագծերը, լսում եմ սովորողների մեկնաբանությունները, առաջարկները: Սկզբում շփումը անխոչնդոտ չի, ոմանք խուսափում են իարից, հատկապես իրար չճանաչող սովորողները: 
Սկսում ենք մեր առաջին նախագիծը ՝ թատրոն պետք է ներկայացնենք: Խմբերով աշխատելիս, առաջին ժամից հետո արդեն բոլորը մտերմացել են բոլորի հետ: Խոսում են, քննարկում, խաղում: 
Թատրոնի նախագիծ իրականացնելիս դժվարությունն այն է, որ չգիտես որտեղից ուր կհասնես, ինչպես կպատկերացնի սյուժեն քո սովորողը, ինչպես կպատկերացնես դու, կհամընկնեն ձեր մտքերը, կստացվի՞ ոգևորել, կստացվի՞ գործն ավարտին հասցնել: Ոգևորությունը մեծ է, աշխատող, թատրոնով հետաքրքրվող, աշխատանքը սիրող լավ խումբ է հավաքվել: Փորձում ենք, սցենարի վրա ենք աշխատում, առաջիկա շաբաթում ավարտուն տեսքի կբերենք: 
Մեր ճամբարային օրվա մի մասն են կազմում նաև խաղերը: Խաղերը օգնում են ոգևորել սովորողին, թույլ չտալ ձանձրանալ և հետաքրքրություն են առաջացնում : Բայց վաղուց արդեն որոշել ենք, որ մեր խաղերը պետք է միայն ուսումնական լինել: Առաջին խաղը, որ խաղացինք, կոչվում է ,,Լրտես,, : Մասնակիցները գիտեն միայն իրենց բառը և գիտեն, որ խաղում լրտեսներ կան, տարաբնույթ խուասփողական, տակտիկական հարցերը պետք է օգնեն տրված ժամանակահատվածում բացահայտել լրտեսներին: Խաղը թույլ է տալիս սովորել նոր բառեր, կարողանալ արագ հարցեր կազմել, կողմնորոշվել և տրամաբանել: 
Կրթահամալիրի գրադարանում առկա խաղերին նույնպես անդրադարձանք, հատկապես գրավեց ,,Դրոշոպոլիս,, խաղը: Նորից բացահայտում եմ իմ սովորողներին, տարբերվող հետաքրքրություններ ունեն, ոմանք տարված են պատմությամբ, ոմանք՝ աշխարհագրությամբ, ոմանք՝ քաղաքականությամբ...Հավես խումբ է հավաքվել: 
Օրիգամի, երբ սովորողի հետաքրքրությունը դառնում է նախագիծ: Հաճախ նախագծեր առաջարկում են սովորողները: Այսպես թղթե թատրոնի առաջարկից ոգևորված ՝ Աբրահամյան Գուրգենը առաջարկեց իր հեղինակային նախագիծը՝ օրիգամի: Սկսեցինք դասարանում, սովորական թղթի օգնությաբ պատրաստեցինք աղվես, որը կարող ենք նաև որպես էջանշան օգտագործել: Առաջիկայում նախագիծը կիրականացնենք կրտսեր դպրոցի սովորողների հետ: 
Երկրորդ օրը ծանոթացանք մետաքսագրություն դասավանդող ուսուցչի հետ, սկզբում խոսեցինք, թե ինչ է մետաքսագրությունը, հետո գործնական պարապմունք ունեցանք, որի ժամանակ հատուկ ներկի և զարդանաշխով տպիչի օգնությամբ տպագրություն արեցինք: Իսկ ամենախիզախներն առաջարկեցին նախշը տպել իրենց հեռախոսի պատյանի վրա: Մտահաղացումը հետաքրքիր էր, և ուսուցչի ներկայացմամբ փորձնական, քանի որ պատյանի վրա տպել դեռ չէին փորձել: Արդյունքում բոլորս ունեցանք հեռախոսի  տարբերվող  պատյան: 

Պատմում են սովորողները.

Комментариев нет:

Отправить комментарий