суббота, 9 января 2021 г.

Խաղում ենք. թատերական նախագիծ

 


Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-30:

Նախագծի նպատակը՝ 

  • անկաշկանդ ներկայանալու կարողությունների ձևավորում
  • գրական ճաշակի ձևավորում
  • բեմադրական աշխատանք կատարելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործությունը սցենար դարձնելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • համադրելու, ստեղծագործելու, ինքնուրույն առաջարկելու կարողությունների ձևավորում
Թատրոնի տեսակներ, որոնցով աշխատելու ենք
  • թղթե թատրոն
  • ստվերային թատրոն
  • մնջախաղի թատրոն

Նախագծի ընթացքը
  • Նախագծի քննարկում ստեղծագործությունների ընտրություն, առաջարկների գրանցում, շտկումներ նախագծում 
  • Աշխատանքի բաժանում
  • Իրականացում, նկարահանումներ 
  • Արդյունքների հրապարակում :

Թղթե թատրոն

Ստվերների թատրոն 
  • Թումանյանի ,,Անխելք մարդը,, ստեղծագործության հիման վրա կառուցում ենք սցենար
  • Փորձում ենք ժամանակակից շտրիխներ մտցնել
  • Փորձերն անում ենք թատրոնի լաբորատորիայում
  • Ստանում ենք հեքիաթի ստվերային տարբերակը
  • Բեմադրում ենք
Մնջախաղի թատրոն
  • Սովորողների հետ համատեղ ընտրում ենք փոքր ստեղծագործություններ, նաև արձակ
  • Ծանոթանում ենք մնջախաղի առանձնահատկություններին խաղերի, համր ֆիլմերի դիտման միջոցով
  • Սովորողները աշխատում են խմբերով՝ իրենց ընտրած ստեղծագործությունների հիման վրա
  • Վերջնական արդյունքը տեսագրվում է, հրապարակվում: 

Ակնկալվող արդյունքը՝ թատերական փոքրիկ ներկայացումներ,բեմադրություն Փոքր թատրոնի լաբորատորիայում: 

Комментариев нет:

Отправить комментарий