вторник, 2 марта 2021 г.

Մեկ օր Կաթնաղբյուրում


Նախագծի մտահղացման հեղինակներ՝ Մարկ Հովհաննիսյան/8-րդ դասարան/, Մարզպետ Ղազարյան՝ Կաթնաղբյուրից /մեր մշտական հայրենագետ-արշավական Մուշեղ Գալշոյան միջն.դպրոց, 7-րդ դասարան/

Նախագծի իրականացման օրը՝ մարտի 23-ին

Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 

Օգնական՝ Արևիկ Ներսիսյան

Ճամփորդության ուղղությունը՝Երևան-Արուճ-Կաթնաղբյուր-Քաղենիի ամրոց-Երևան

Ճամփորդության մեկնարկ՝

 Մեկնում 10:00-երթուղայինների հրապարակ , վերադարձ-17:00

Ճամփորդության գումարը՝ 2000 դրամ

Տրանսպորտ՝ 20 տեղանոց Սպրինտեր, վարորդ՝ Արամ Հարությունյան

Նպատակը՝

  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Արշավի կազմակերպում
  • ճամփորդական հմտությունների ձեռք բերում
  • Չարենցյան ընթերցումներ
  • Հետազոտական , ուսումնական աշխատանքի իրականացում 
  • Middle TV-ի նկարահանում

Նախագծի ընթացքը

  • ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս լրացումներով 
  • նախնական հետազոտական աշխատանք. ծանոթանում ենք երթուղուն, այցելվող վայրերին
  • արշավի նախապատրաստում
  • մասնակիցը պատրաստում է իր ուսապարկը, ճիշտ և անհրաժեշտ իրեր է վերցնում, ուշադրություն է դարձնում քայլարշավային հանդերձանքին
  • արշավի իրականացում. կրթական փոխանակումներ, չարենցյան ընթերցումներ 
  • նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում 

Կրթական փոխանակումներ, ընթերցումներ

Օրակարգ

10.00-մեկնարկ Մայր դպրոցից

11.00-Սբ․ Գրիգոր եկեղեցի ՀՀ ամենամեծ եկեղեցին/Արուճի, 52րոպե, 46.7կմ/

12:00 Կաթնաղբյուր /Արուճից — Կաթնաղբյուր-22 րոպե, 18.6կմ/, հանդիպում Մուշեղ Գալշոյանի դպրոցում, քայլք գյուղում, այցելություն Ճլճլանի ձոր

15:30-այցելություն Քաղենիի ամրոց

17.00 -վերադարձ

Նախապատրաստական առաջադրանքներ 

  • Ծանոթանալ Մուշեղ Գալշոյան հեղինակին, նրա ստեղծագործություններին
  • Ճիշտ պատրաստվել քայլարշավին, պատրաստել պայուսակը. ի՞նչ հանգնել, ի՞նչ է անհրաժեշտ վերցնել
  • Տեղեկություններ հավաքել այցելվող վայրերի մասին 
  • Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը 

Նախնական աշխատանքը հրապարակվում է սովորողի բլոգում մինչև ճամփորդությունը: 


Ակնկալվող արդյունքը ՝

  • սովորողների տպավորությունների գրանցում բլոգում՝ պատումի տեսքով,
  • ֆոտոշարերի հրապարակում: 

Անհրաժեշտ իրեր

  • հարմար և թեթև ուսապարկ 
  • ամուր, քայլքի համար նախատեսված մարզական կոշիկներ 
  • արևային գլխարկ, ակնոց
  • արևապաշտպան քսուկ 
  • սնունդ , ջուր /բրդուճներ՝ պարտադիր/
  • երկարաթև, թեթև վերնահագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • դիմակ
  • անձնական ախտահանող միջոց 

Արգելվում է  վերցնել

  • չիպս
  • գազավորված ըմպելիք
  • արևածաղիկ

Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝

  • առավոտյան ճիշտ ժամանակին լինել նշված վայրում
  • մաքուր պահել տարածքը/անհրաժեշտության դեպքում մաքրել/
  • ժպիտով հաղթահարել քայլքի ճանապարհը 

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին: 

Մասնակիցներ՝

1. Վիկտորյա Արևշատյան, 6-6 դասարան

2. Հայրապետյան Մարի, 6-6 դասարան

3. Խաչատրյան Գայանե, 6-6 դասարան

4. Մոնիկա Մարտիրոսյան, 6-6 դասարան

5. Հովհաննիսյան Մանե, 7-7 դասարան

6. Մամիկոնյան Տաթև , 6-6 դասարան

7. Սողոյան Արտյոմ, 6-6 դասարան

8. Հովհաննիսյան Մարկ, 8-5 դասարան

9. Անանյան Մարի, 6-1 դասարան

10. Մալխասյան Դավիթ, 6-1 դասարան

11. Մալքոնյան Հարություն, 6-2 դասարան

12. Աղլամազյան Հայկ, 6-2 դասարան

13. Գազանճեան Գրեգ, 8-5 դասարան

14. Մութաֆյան Սերոժ, 8-5 դասարան

15. Խաչատրյան Նարե, 6-3 դասարան

16. Մհեր Խանալյան. 6-6 դասարան

17. Նարե Հարությունյան, 6-6 դասարան

18. Կարեն Վարդանյան, 6-5 դասարան


Комментариев нет:

Отправить комментарий