среда, 24 марта 2021 г.

Մանկավարժական գարնանային ճամբար. օր երրորդ

Օրը սկսեցինք առավոտյան 10:00-ին՝ Մարմարյա սրահում՝ երաժշտական-պարային միասնական պարապմունքով: Մի հատված պարի փորձից.



Օրը հագեցած էր հետաքրքիր հանդիպումներով , վարպետության դասերով և պարապմունքներով: 
Դասավանդողների մի մասը մասնակցեց Մեղվաբույծի ակումբի պարապմունքին, հանդիպում էր կազմակերպված մեղվաբույծ Տիգրան սեդրակյանի հետ: 

Դասավանդողները զարգացնում են իրենց հմտությունները՝ կավագործություն.

Միջավայրի բարեկարգման աշխատանքներ. արձակուրդ է, բայց սովորողները դպրոցում են և շարունակում են աշխատել, բարեկարգել.




Ավագ դպրոցի ընթերցասրահում հավաք-քննարկում կազմակերպվեց ,,Գնահատման համապարփակ-համապիտանի համակարգ,, թեմայով.


Խնամեցինք նաև դպրոցի ներսի բույսերը.



Դասավանդողները մասնակցեցին մարզական պարապմունքների.


Իսկ օրվա վերջում կազմակերպվեց մանկավարժական ժողով, որի ժամանակ Տիար Բլեյանը անդրադարձավ ,,Գագարին,, նախագծին: Առաջիկայում բազմաթիվ անելիքներ են....




Комментариев нет:

Отправить комментарий