вторник, 16 марта 2021 г.

Հերթական երաժշտական երեկոն

Կրթահամալիրում աշխատելու առավելություններից մեկը դասական համերգների՝ պարբերաբար առաջարկվող տոմսերն են, եթե իհարկե, դասական համերգների մեծ սիրահար եք: 
Այս անգամ Արամ Խաչատրյան համերգասրահը հյուրընկալել էր Իզաբել Ֆաուստին, հնչում էր Ջութակի կոնցերտ (Բեթհովեն): Մի հատված երեկոյի առաջին մասից.


Ընդմիջումից հետո Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Էդուարդ Թոփչյանի դիրիժորությամբ հնչեց Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 8-ը: Ինչպես միշտ, նվագախմբին հաջողվեց խանդավառել հանդիսատեսին. ծափերի և հիացական գոչյունների ձայնը չէր մարում բավական երկար ժամանակ: Երաժշտությունը հնչում էր մեկ մեղմ, մեկ՝ ընդոստ ու որոտաձայն: Հատված երկրորդ մասից.
Հաճելի երեկոյի համար շնորհակալություն Երաժշտության կենտրոնին: Անչափ կարևորում եմ նման նախաձեռնությունները, քանի որ բացի հաճելի ժամանակից, հնարավորություն են ընձեռում ծանոթանալ երաժշտությանն այլ տեսանկյունից, սիրել և ձևավորել երաժշտական ճաշակ: 
Լուսանկարներ.







Комментариев нет:

Отправить комментарий