Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ օգոստոսի 30-սեպտեմբերի 1
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մարզիկ՝ Ռոզա Գսպոյան
Մեկնում՝ օգոստոսի 30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 09:00
Վերադարձ՝ սեպտեմբերի 1,Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչև 18:00:
Երթուղին՝ Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Տիգրանաշեն-Չիվա-Արենի-Շատին/վերելք Շատիվանք-Արատես
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս- Սելիմի իջևանատուն-Մադինա-Վերին Գետաշեն- Վաղաշեն- Հրազդան-Երևան:
Նպատակը՝
- Հայրենագիտական բացահայտումներ
- Քայլենք գյուղերով
- Քայլարշավի կազմակերպում
- Գիտելիքի օրը բարձունքին
- Միդլ TV-ի հերթական թողարկման նկարահանում:
Ճամբարային գործունեության ուղղություններ
- Հայրենագիտություն
- Քայլարշավ
- Բարձունքի հաղթահարում
- Արատեսում միջավայրի խնամքի աշխատանքներ
- Բերքահավաք-սալորահավաք, թթու լավաշի պատրաստում
- Մարզական գործունեություն
- Բակային և ազգային խաղեր
- Սալորի չրի պատրաստում
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում (գյուղական մթերքը՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)
- Երեկոյան խարույկ, քննարկումներ, ազգային պարեր
- Ինտելեկտուալ խաղեր
Կանգառներ
- Արփա գետ
- Շատին. բարձունքի հաղթահարում. քայլք դեպի Շատիվանք
- Արատես
- Սելիմի քարավանատուն
- Վաղաշեն
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
- Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, հրապարակում բլոգում
- Ինտելեկտուալ վիկտորինաների պատրաստում
- Միդլ Tv-ի թողարկման նախնական սցենարի պատրաստում
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ
- Սննդի վճար. 3000 երեք օրվա համար
- Տրանսպորտ՝ 80.000, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ
Տրանսպորտ՝ Sprinter 60 LD 077, վարորդ՝ Վահան Վարդանյան, 20 տեղ
Ճամբարի ծրագիր
Օգոստոսի 30
09:00- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:00- կանգառ Արփա գետի մոտ, ընդմիջում
11:30- վերելք դեպի Շատիվանք
16:00 - ժամանում Արատես, իրերի տեղավորում
17:00- ընթրիք
18:00- մարզական խաղեր, բակային խաղեր
19:30- թեյըմպում, խարույկ, քննարկում, օրվա ամփոփում
22:30- քուն
Օգոստոսի 31
08:00- վերկաց, հիգիենայի ժամ
08:30- մարզանք
09:00- նախաճաշ
10:00- սալորհավաք, միջավայրի մաքրման աշխատանքներ. ուղղորդող՝ Տարոն Հակոբյան
14:00- ճաշ
15:00- քայլք դպրական կենտրոնի տարածքում, Խաչոց ձոր, լող գետակում, Արատեսի վանական համալիր
17:00- աշխատանքների շարունակում, թթու լավաշի պատրաստում
18:00- ընթրիք
19: 30- խարույկ, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղ, ազգային պարեր
22:30- քուն
Սեպտեմբերի 1
07:00- վերկաց, հիգիենայի ժամ, մարզանք:
08:00- նախաճշա, իրերի հավաքում
09:30- թթու լավաշի փռման, չորացման կիսատ աշխատանքների ավարտ
11:00-մեկնում Արատեսից
12:30- կանգառ Սելիմի քարավանատանը, կարճ ընդմիջում
14:00- Վաղաշենի բնապահպանական ճամբար, լող
Մինչև 18:00- վերադարձ Երևան
Անհրաժեշտ իրեր
- քնապարկ
- թեթև ուսապարկ քայլարշավի համար
- Սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
- գիշերազգեստ և հողաթափեր
- հիգիենայի պարագաներ
- բրդուճներ, ջուր
- աղբի տոպրակ, ձեռնոց, ախտահանող միջոց
- լողազգեստ, լողի պարագաներ
- անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը
- Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգում՝ պատումի կամ տեսանյութի տեսքով:
- Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում:
Մասնակցել ցանկացողները գրեն tatev. abrahamyan@mskh.am կամ S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին:
Մասնակիցներ
- Ելենա Մովսիսյան, Մուտքի ճամբար
- Արեգ Պարսիլյան, 7-րդ դասարան
- Նարեկ Սարոյան, 7-րդ դասարան
- Քրիստոֆեր Տանիելյան, Մուտքի ճամբար
- Ջոնաթան Տանիելյան, Մուտքի ճամբար
- Կորյուն Գաբոյան, 7-րդ դասարան
- Արեգ Գաբոյան, Կորյուն Գաբոյանի եղբայրը
- Նարեկ Ենգոյան, Մուտքի ճամբար
- Ռաֆայել Նավասարդյան, Մուտքի ճամբար
- Անաիս Բեգլարյան, Մուտքի ճամբար
- Սանահին Բեգլարյան, Մուտքի ճամբար
- Աշոտ Անտոնյան, Մուտքի ճամբար
- Սյուզաննա Անտոնյան, Մուտքի ճամբար
- Արեգ Խաչատրյան, Մուտքի ճամբար
- Մարիա Թումանյան, Մուտքի ճամբար
- Արամ Թումանյան, Մուտքի ճամբար
- Նանե Մարտիրոսյան, Մուտքի ճամբար
Комментариев нет:
Отправить комментарий