суббота, 21 августа 2021 г.

Օր առաջին. դեպի ճամբար


Կրթահամալիրի տարաբնույթ ճամբարները, սովորության համաձայն, մեկնարկում են Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Օրը հենց այստեղ էլ սկսեցինք։ 22 տարբեր, մեծ սպասելիքներով, անհամբեր ճամբարական արդեն մեզ էր սպասում։ Առաջին տասը րոպեն ճամբարային խառնաշփոթ է. իրերն ենք տեղավորում, ինչ-որ չափով անհանգիստ ծնողներ են (առաջին անգամ են ճամբար ճանապարհում երեխաներին) , տեղ զբաղեցնել շտապող սովորողներ, պայմանավորվածություններ.... 
Եվ մենք ճանապարհին ենք։ Երևանից դուրս շատ արագ փոխվում է եղանակը, քամին սառն է դառնում, իսկ ճամբարականների համբերությունը ավելի արագ է սպառվում' Ե~րբ ենք հասնելու, հա, երբ ենք հասնելու։ 

Հայրավանք. առաջին կանգառ, ընդմիջեցինք, ծանոթացանք վանքին' ուշադրություն դարձնելով ճարտարապետական առանձնահատկություններին, բարձունքից Սևանը վայելելով։ 
Շատ չանցած արդեն ճամբարում էինք։ Էմանուել Ագջոյանի ջոկատը մեզ էր սպասում, ծանոթացանք ճամբարին, ավագ ընկերների օգնությամբ տեղավորեցինք իրերը։ 



Մեկնումից առաջ հերթափոխվող խմբերը ողջունեցին իրար։ Մեր ճամբարական Ավետը սիրով շվի նվագեց, հրաժեշտ տվեցինք ավագ ընկերներին ու անցանք մեր առօրյային։ 
Բակային խաղերի թեժ պահին այցելեց տիար Բլեյանը' օրվա հյուրերի հետ։ 


Օրվա վերջում մեր հավաքած չոր փայտով խարույկ արեցինք, ամփոփեցինք օրը։ 
Որպես ճամբարի կազմակերպիչներ, մեզ համար շատ կարևոր էր ճամբարականների' օրվա ամփոփումը, օրվա մասին տպավորությունները, հետագա ընթացքի համար առաջարկությունները։ 
Տարբերվող ճամբարային խումբ է'կրթահամալիրցիներ, մուտքի ճամբարի մասնակիցներ, Ռուսաստանից Հայաստան տեղափոխված և հայերեն չիմացող սովորողներ, որոնց անպայման պետք է ներառել, երբեմն խոսել ռուսերեն, որ հասկանան, սեբաստացի սովորողների քույրեր և եղբայրներ։ 
Օրվա վերջում փաստեցինք, որ խումբն արդեն միասնական ճամբարային ջոկատ է։
Ճամբարից ակնկալիքները շատ են ։
Լուսանկարներ.

 










Комментариев нет:

Отправить комментарий