Ճամփորդության օրերը՝ նոյեմբերի 26-28
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Ճամփորդության երթուղին. Մեկնում՝ Երևան-Սևան- Դիլիջան-Իջևան, Վերադարձ՝ Իջևան- Աղավնավանք- Սևան-Երևան:
Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը:
Տրանսպորտ՝ 60 LD07sprinter, 20 տեղ: Վարորդ՝ Քիշիրյան Հովիկ:
Ճամփորդության նպատակը՝
- Հայրենագիտական բացահայտումներ
- Քայլարշավների կազմակերպում
- Միդլ Tv-ին Իջևանում
- Տավուշ աշխարհը՝ Իջևան քաղաքում. իջևանցիները, իջևանյան սովորույթներ, ավանդություններ, բարբառային պատումներ, սեբաստացիների հետքերը Իջևանում
- Ծիսական հարիսայի համտես :
Նախապատրաստական փուլ
- Ուսումնասիրել ճամփորդության հայրենագիտական կանգառները, հետազոտական աշխատանք կատարել
- Հանդիպումների պայմանավորվածություններ
- Միդլ Tv-ի թողարկման սցենարի նախնական մշակում, պայմանավորվածություններ,
- Նախորդ խմբերի այս ուղղությամբ արված ճամփորդությունների ամփոփումների ուսումնասիրություն, ծանոթություն:
Հայրենագիտական կանգառներ
- Իջևան
- Իջևանի դենդրոպարկ
- Լաստիվեր
- Աղավնավանք
- Ծռվիզի վանք
Նախագծային աշխատանք Իջևանում
- Քայլք Իջևանում- ճանաչում ենք Իջևանը,
- Միդլ TV-ի իջևանյան թողարկման նկարահանում,
- Իջևանի բարբառը, ավանդույթները, մարդիկ, պատմություններ - պատումներ, կարճ տեսանյութերի նկարահանում
- Սեբաստացիական հետքեր Իջևանում (Քանդակների պուրակում Հերիքնազ Գալստյանի քանդակը, IԻջևանում՝կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի ձևավորած պատը)
- Հանդիպում իջևանցի բլոգգեր Հրանտ Ղազումյանի հետ, վարպետության դաս, համատեղ քայլք վերևում նշված ուղղություններով, Միդլ Tv-ի նկարահանումներ, փորձի փոխանակում:
Նոյեմբերի 26
- 12:30 ` մեկնում Մայր դպրոցից
- Ընդմիջում Սևանում
- Իջևան, Լաստիվեր, Խաչաղբյուր գետի կիրճ, քարանձավներ, ջրվեժ: Քայլարշավը սկսում ենք Ենոքավան գյուղից, հասնում Խաչաղբյուր գետի կիրճ, լեռնային արահետով հասնում քարանձավ: Քաարանձավը երկհարկանի է, կոչվում է նաև ,,Անապատ,, . դիտարկում ենք քարանձավի պատերին փորագրված պատկերները: Քարանձավից քայլում ենք դեպի ջրվեժ: Արշավի երկարությունը՝ 7 կմ:
- Ժամանում հյուրատուն, տեղավորում
- Ընթրիք
- Շրջայց-քայլք երեկոյան Իջևանում
Նոյեմբերի 27
- Նախավարժանք, նախաճաշ
- Հայրենագիտական արշավ Ծռվիզի վանք. քայլարշավը սկսում ենք Լուսահովիտ (Ծռվիզ ) գյուղի հարավ- արևմտյան հատվածից մինչև ձորակ, որտեղ գտնվում է Ծռվիզի կամ Մորո ձորի վանքը: Արշավի ընդհանուր երկարությունը՝ 3 կմ:
- Իջևանի դենդրոպարկ
- Սեբաստացիների հետքերով Իջևանում (Քանդակների պուրակում՝ Հերիքնազ Գալստյանի քանդակը, Գեղարվեստի դպրոցի ձևավորած պատը Իջևանում)
- Հանդիպում բլոգգեր Հրանտ Ղազումյանի հետ, քայլք Իջևանում, ճանաչում ենք Իջևանը և իջևանցիներին, Հրանտ Ղազումյանի հետ Միդլ TV-ի նկարահանումներ, Իջևանի քանդակների պուրակ
- Ծիսական հարիսայի պատրաստում, համտես. օրվա ամփոփում հյուրերի (Հրանտ Ղազումյան և ընկերներ)հետ- միասնական պարեր ՝ Կարնո Քոչարի, Իշխանաց:
- Երեկոյան թեյխմություն, ինտելեկտուալ խաղեր
Նոյեմբերի 28
- Նախավարժանք, նախաճաշ
- Իրերի հավաքում, մեկնում
- Կանգառ Աղավնավանք գյուղում, քայլք Կենու արգելոցով դեպի Աղավնավանք: Քայլարշավը սկսում ենք Աղավնավանք գյուղի ստորոտից, ճանապարհն անցնում է Հայաստանում եզակի Կենու պուրակի արգելոցով: Վերադարձ՝ նույն ճանապարհով: Արշավի ընդհանուր երկարությունը՝ 4 կմ:
- Գետիկ և Աղստև գետերի միախառնման հատված
- Վերադարձ Երևան մինչև 19:00:
Նախահաշիվ
Ճամփորդության գումարը մեկ սովորողի համար՝ 14.000 դրամ
- Տրանսպորտ ՝100.000 դրամ, մեկ սովորողը՝ 3500 դրամ /կեսը՝ կրթահամալիրի աջակցությամբ/
- Գիշերակացը՝ 7000 դրամ մեկ սովորողը /երկու գիշեր/
- Սնունդ ՝ 3500 մեկ սովորողը ՝ երեք օրվա համար :
Անհրաժեշտ իրեր
- Քայլքի համար հարմար, չկաշկանդող հագուստ, ամուր կոշիկներ, թեթև ուսապարկ
- Ճանապարհի համար բրդուճներ, ջուր
- Տաք հագուստ
- Ձմեռային գլխարկ, ձեռնոց
- Փոխնորդ հագուստ, կոշիկներ
- Հիգիենայի պարագաներ, սրբիչ, հողաթափեր
- Դիմակ, ախտահանող միջոց
- Աղբի տոպրակ, ձեռնոցներ
Մասնակիցներ՝
- Դավիթ Խուդոյան
- Վահե Ղալեչյան
- Ալեն Աբովյան
- Նարեկ Սուքիասյան
- Մանե Պապիկյան
- Յանա Սուքիասյան
- Գուրգեն Մանուկյան
- Մանե Մայիլյան
- Հարություն Մալքոնյան
- Ալլա Առաքելյան
- Մարի Համբարչյան
- Տաթև Մամիկոնյան
- Դավիթ Սարգսյան
- Միսաք Մինասյան
Комментариев нет:
Отправить комментарий