вторник, 30 ноября 2021 г.

Ժամանակակից գրականություն


Ոչինչ տեղում կանգնած չի մնում. առավել ևս գրականությունը  զարգացում է ապրում մեծ թափով: Այսօրվա տեխնոլոգիական զարգացումները թույլ են տալիս աշխարհի մի ծայրից մյուս ծայրում ապրող, ստեղծագործող ժամանակակից գրողների ստեղծագործություններին ծանոթանալ , ընթերցել հեռավորության վրա, դառնալ հայտնի բլոգերների հետևորդ, նամակագրական կապ ունենալ, հետևել ֆյսբուքյան, ինստագրամյան էջերին: Այլևս պարտադիր չէ սպասել սիրելի ստեղծագործողիդ գիրքը թարգմանվի կամ տպագրվի Հայաստանում: 
Ո՞վքեր են ժամանակակից գրողները, ի՞նչ ստեղծագործություններ են գրում, ովքեր են առավել հայտնի և ինչո՞ւ: Այս հարցերին պատասխանելու նպատակով՝ սովորողների հետ սկսեցինք որոնումներ համացանցում տարբեր վերնագրերով, բանալի բառերով, ռուսերեն, անգլերեն լեզուներով: 
Սովորողների հետազոտական, թարգմանական աշխատանքների արդյունքները. 

Նախագիծն իրականացրել ենք 7-րդ դասարանի սովորողների հետ: Սկզբնական փուլում ուղղակի ուսումնասիրություններ են, հեղինակների առանձնացում, ընթերցում, առաջին բացահայտումներ: Հաջորդ փուլով նախատեսում ենք ընտրված հեղինակներից կոնկրետ աշխատանքների թարգմանություն, էլեկտրոնային փաթեթների ստեղծում, քննարկումներ: 
Չնայած  թեմայի սկզբանական շեշտադրումը մանկական գրականությունն էր, բայց սովորողներին ավելի գրավում են ֆենթզի և դետեկտիվ ժանրերը: Նախագիծը բազամճյուղ զարգացում է ենթադրում ՝ և՛ ըստ գրական ուղղությունների, և՛ ըստ ստեղծագործությունների տեսակների, և՛ ըստ սովորողների նախասիրությունների, և ըստ հավեսի: 


Комментариев нет:

Отправить комментарий